Live24
Հունիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Էվալա իրենց համբերությանը. Ալեն Սիմոնյանը ոստիկանության մասին. Տեսանյութ

 

Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին: Այս մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը:

Այս պահին հայտնի է, որ ընդհանուր 33 պատգամավոր արդեն ստորագրել է փաստաթղթի տակ, երկուսն էլ իրենց համաձայնությունը տվել են, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չեն միացել ստորագրահավաքին:

«Այսինքն՝ 35 ստորագրություն ունենք, բայց Իշխան Զաքարյանը նրանց մեջ չի մտնում: Կմիանա իմպիչմենթի գործընթացին, թե ոչ, հայտնի չէ, բայց, կարծում եմ, հասկանալի է արդեն»,- նշեց մեր աղբյուրը:

Այդուհանդերձ, ընդդիմադիրները հույս ունեն, որ Իշխան Զաքարյանը կմիանա գործընթացին և կողմ կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն:

Նշենք, որ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիրների միջնորդությունը, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Վստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու. Ալեն Սիմոնյան

 

«Ուզում եք ասել՝ հավաքված մարդիկ ՀՀ ամբողջ ժողովո՞ւրդն է, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Արցախից եղած պատգամավորներն են, ՀՅԴ-ի, եկեղեցու, որոշ օլիգարխների, մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են:

Ամբողջ ժողովուրդը գիտե՞ք՝ երբ էր, 2018-ին... 1000 հոգով ստեղից գնում ա էն դռան մոտ ա հարցազրույց տալիս, հետո՝ մյուս:

Եկեղեցական ես, ասա, դու տենց չար հայացք պտի չունենաս: Էդ չար հայացքով ոստիկաններին նայում, վիրավորում ա, էդ մարդը ժողովուրդը չի»,- հավելեց նա՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին՝ «սադրանքներին չտրվելու համար»:

«Իսկ ո՞վ ասաց, որ երկիրն ավերվում է, հլը եկեք գնանք Սարյան փողոց, տեսնենք՝ ինչքա՜ն տուրիստ կա»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «երկիրն ավերվում է» հայտարարություններին:

«Որտե՞ղ է ավերվում երկիրը»,- նշեց նա:

Բոլոր կողմերը համաձայն են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով հաշտության երկխոսությանը, բայց միասնություն չկա այն հարցի շուրջ, թե որ պահին դա կարող է տեղի ունենալ: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը։

«Պարզ է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այդ գործընթացին: Դրան բոլորը համաձայն են։ Հարցն այն է, թե որ պահից այն կարող է մասնակցել», – Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Արտգործնախարարը նշել է, որ Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում կայանալիք գագաթնաժողովը «հաշտության գործընթացի սոսկ մեկնարկային կետն է»։

«Դա (խմբ․՝ այս գործընթացը) կարող է տևել շաբաթներ, ամիսներ: Արդյոք այն ընդհանրապես կհանգեցնի հաջողության, ցույց կտա ապագան», – հավելել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա պնդել է, որ գագաթնաժողովին նախապատրաստվելիս համադաշնության իշխանությունները կանոնավոր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, և ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել հասնել հանդիպմանը միաժամանակ երկու կողմերի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մասնակցությանը:

Բուրգենշտոկում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ին: Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հայտնել շուրջ 90 երկրներ և կազմակերպություններ։

ԱԺ-ի մոտ ոստիկաններին «դուբինկաներ են» բաժանում

 

Ուղիղ միացում | LIVE

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, երեկ գիշերվանից այստեղ վրաններ են տեղադրվել։

Բագրատ Սրբազանը քաղաքացիներին կոչ է արել ԱԺ խորհրդի նիստին ընդառաջ՝ ժամը 15։30-ին, հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

ԱԺ շենքը մեծաթիվ ոստիկանական ուժեր են հսկում։

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի հաստատմանն է ներկայացվել ընդդիմադիր խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու առաաջրկը, համաձայն որի՝ նիստը պետք է ունենա մեկ օրակարգ՝ կառավարության հրաժարականի ուղերձի ընդունումը։

Իրավիճակը՝ Բաղրամյան պողոտայում․

#ՀԻՄԱ

Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային