Live24
Հունիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Դրանք բոլոր սրբություններին կդավաճանեն, բացի կերակրատաշտից. Սամվել Նիկոյան

 

Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում:

Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց, ոստիկանները պատ կազմած թույլ չտվեցին մտնել Դեմիրճյան փողոց: Դեմիրճյան փողոցը փակ էր նաեւ Պռոշյան փողոցի կողմից: 

Շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, որտեղ բազմաթիվ վրաններ են տեղադրել:

Չենք թողնելու գործի գան, եթե ԱԺ-ն մերժի անվստահության գործընթացի մեր պահանջը.

Բագրատ Սրբազան

 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 387.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 6.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.98  դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է 422.5-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.33 դրամով, վաճառվում է 4.39-4.58 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 421-423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.28-4.30 դրամով, վաճառվում է 4.35-4.37 դրամով:

#ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հայտնում է օրվա անելիքները. Ժողովուրդը Բաղրամյան պողոտայում է.

#ՈՒՂԻՂ

 

Համբերություն է  պետք, որ շարժումն ունենա հաջողություն: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ստրատեգիական համբերությունը շատ կարևոր է, եթե մենք ունենանք համբերություն, հաջողություն ունենալու ենք։ Հայաստանում ստեղծվել է լուրջ ճգնաժամ, ստեղծվել է լուրջ ներհանրային, տոքսիկ մթնոլորտ և ստեղծվել է լուրջ լարվածություն մեր սահմաններին և այս ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը նոր իշխանությունն է։ Նոր սոլիդ իշխանություն, որը կփորձի խաղաղություն բերել երկրի ներսում և սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Շարժումն ընթանում է բավականին գրագետ։ «Ես կարծում եմ՝ Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին, ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, նոր սոցիալական շերտեր են միանալու»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իշխանությանը, Հովհաննիսյանը նշեց, որ այս Շարժումը նրանց համար լավ շանս է՝ սահուն, անցնցում, խաղաղ, բանակցային ճանապարհով իշխանության հանձնման համար։ «Այս երկրին ո՛չ ցնցում է պետք, ո՛չ արյուն, ո՛չ նոր լարվածության փուլեր են պետք։ Եթե նրանց հաշվարկը շարժումը ինչ-որ պահից մարելն է, բա դրանից հետո ի՞նչ է լինելու, դրանից հետո լինելու է ռադիկալիզացիա»,- ասաց նա։

Ըստ նրա Շարժման նկատմամբ նաև բավականին դրական արտաքին ֆոն կա։

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային