ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները եկել են Հայաստան «բրիտանաթուրքական թուրանը», որը խաղաղության խաչմերուկ են անվանում, կյանքի կոչելու համար, այն է՝ ցամաքային սահման ՀՀ-ով թուրքական աշխարհին կապելու համար։ Նրանք ուշի ուշով հետևում են, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթղթի պահանջները կատարվեն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես իր ազդեցության տարածք, որին դյուրին կերպով կարող է օգտագործել ՌԴ-ի դեմ, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասում Վրաստանը հետ քայլ արեց. այլևս չի ցանկանում գործիք։ Հիմա հակառուսականության ծանր բեռը Վրաստանից վերցրել, դրել են Հայաստանի վրա։ Արևմուտքը ուզում է մեր անվտանգային ճարտարապետությունը փոխել, այն պետք է դառնա ՆԱՏՕ-ի կողմից կառավարվող պետություն։ Միակ պայմանը դա է, որպեսզի Փաշինյանը իշխանության մնա»,- մեկնաբանեց պահեստազորի գնդապետը։
Մանրամասները` տեսանյութում։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»
Արդեն ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի և մտադիր է հարկադրանքի և շանտաժի միջոցով ստանալ առավելագույնը:
Պատահական չէ, որ Բաքուն իր կոշտ քաղաքականությունը «լեգիտիմացնելու» տարբեր առիթներ է փնտրում՝ հայ- ֆրանսիական համաձայնություն, Սահմանադրություն և այլն:
COP29 համաժողովի ավարտից հետո Բաքվի մտադրություններն ավելի ակնհայտ կդառնան, մանավանդ, որ Ալիևն, ըստ ամենայնի, խաղադրույք է կատարում նաև այն հնարավոր վակուումի վրա, որը
կարող է առաջանալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետևանքով:
Հայաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարության տեքստում այս մտահոգություններն, ընդհանուր առմամբ, արտացոլված են:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:
Հեծանիվը դարձրել է նոր էժանագին PR-ի գործիք, միով բանիվ՝ Սյունիքի ժողովրդին ու մեր հասարակությանն՝ առհասարակ, շարունակում է «կերակրել» խաղաղության մասին հեքիաթներով, ընդ որում՝ գռեհիկ կոնտրաստի մեջ դնելով բարեկեցությունն ու ազգային ինքնության բաղադրիչները:
Իշխանության այս «դուալիզմն», անշուշտ, քաղաքական անմեղսունակության դրսևորում է, ինչն էլ մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»:
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց
Գրիգորի Լեպսը կրկին ստիպել է մարդկանց խոսել իր մասին՝ հայտնվելով MUZ-TV մրցանակաբաշխությանը իրենից 43 տարով փոքր հմայիչ աղջկա հետ։ Ըստ լուրերի՝ երգչի երիտասարդ սիրեցյալն արդեն նրանից ամուսնության առաջարկություն է ստացել, NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ հայտնում է StarHit-ը։
61-ամյա Լեպսը երաժշտական միջոցառմանը եկել էր անծանոթուհու հետ։ Հարցին՝ կարելի՞ է աղջկան իր հարսնացուն անվանել, երգիչը պատասխանել է․ «Նա դեռ չի որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, այո»:
«StarHit t»-ը պարզել է, որ կատարողին ուղեկցել է 18-ամյա Ավրորա Կիբան։ Երաժշտի ընտրյալը վերջերս կիսվել է շքեղ ծաղկեփնջի լուսանկարներով, սակայն չի շտապել հայտնել ընկերոջ անունը։ Նա նաեւ ակնարկել է, որ առաջարկ է ստացել խորհրդավոր ընկերոջից՝ հրապարակելով մատանիով լուսանկար։ Հաջորդ կադրում զարդը նրա մատնեմատին է։ «Կարճ, բայց պարզ»,-գրել է նա:
Անցած ամառ Լեպսը սիրավեպ է ունեցել մի աղջկա հետ, ով իրենից փոքր էր 40 տարով։ Երգիչը նույնիսկ ասել էր, որ իր նոր կիրքն իրեն երեխա է պարգեւելու. «Իհարկե՛։ Կարծում եմ՝ կլինի (երեխաներ - խմբագրի նշում)։ Գրեթե վստահ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա։
Մեծ Բրիտանիայում միլիոնատերերը հավաքում են իրենց ճամպրուկները: Սպասվում է, որ այս տարի ռեկորդային թվով միլիոնատերեր կլքեն երկիրը, NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ ասվում է Henley & Partners-ի միգրացիոն նոր զեկույցում:
Համաձայն խորհրդատվական կազմակերպության գնահատումների, որը վերլուծել է 150,000 հարուստ մարդկանց տվյալները, Մեծ Բրիտանիան կկորցնի մոտ 9500 միլիոնատեր: Արտահոսքը մասամբ պայմանավորված է քաղաքական անորոշությամբ եւ լեյբորիստական նոր կառավարության օրոք հարկերի բարձրացման հնարավորությամբ՝ մինչեւ երկրում հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքները:
Ըստ CNN-ի՝ արտագաղթի այլ պատճառների թվում են պատերազմն Ուկրաինայում եւ դրա հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաեւ գնաճի բարձրացումը եւ Brexit-ի հետեւանքները:
2017-ից 2023 թվականներին՝ Brexit-ից վեց տարի անց, Մեծ Բրիտանիան միգրացիայի պատճառով կորցրել է 16500 միլիոնատերերի։
Մյուս երկրները, որտեղ սպասվում է հարուստ մարդկանց ռեկորդային արտահոսք, ներառում են Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք համապատասխանաբար առաջին եւ երրորդ տեղերում են: Զեկույցի համաձայն՝ Չինաստանն այս տարի կկորցնի 15200 միլիոնատեր, իսկ 4300 մարդ կլքի Հնդկաստանը։ Միեւնույն ժամանակ, ավելի շատ միլիոնատերեր են տեղափոխվում Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ակնկալվում է, որ 2024 թվականին կընդունեն 6700 հարուստ բնակիչների: ԱՄՆ-ը կընդունի 3800 հարուստ ներգաղթյալների, իսկ Սինգապուրը՝ 3500:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էլի երկար է, շնորհակալություն համբերություն ցուցաբերողերին
Մի քանի օր առաջ G7-ի իտալական վեհաժողովին ներկայացել էր Հռոմի Պապը՝ անվասայլակով, քանի որ ունի ոտքերի հետ կապված խնդիր: Հռոմի Պապն անվասայլակով շրջում էր ընդլայնված վեհաժողովի կլոր սեղանի շուրջ, իսկ գերտերությունների առաջնորդները ոտքի կանգնած սպասում էին, որպեսզի նա մոտենա և ողջունի իրենց:
Ի՞նչ եք կարծում, նրա ողջույնին կանգնած սպասում էին, որովհետև Հռոմի Պապն ունի միջուկային կոճակ և սահմռկեցուցիչ քանակի ու զինվածության դիվիզիանե՞ր: Իհարկե ոչ: Ոտքի վրա կանգնած սպասում էին ողջույնին, որովհետև նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, ըստ էության համաշխարհային քրիստոնեության առաջնորդը, համաշխարհային ավանդապաշտպանության և սերունդների ու դարերի հոգևոր-քաղաքակրթական կապի մարմնացումը:
Դրան են համաշխարհային ֆինանսական տներն ի պահ տվել իրենց ահռելի փողերը, նստացրել Պապին այդ փողերի վրա և մյուս բոլորին հանել ոտքի՝ Պապի առաջ:
Ոտքի են կանգնել, որովհետև շա՞տ են սիրում Պապին: Ոչ, ոտքի կանգնածների ճնշող մեծամասնությունը գուցե զզվում է նրանից, գուցե ոտքի կանգնելու փոխարեն ոտքով կհարվածեր անգամ, եթե ձեռքից գար:
Նրանք ոտքի են կանգնած խորքային առումով ոչ թե բուն Պապի, այլ սերունդների ու դարերի այդ հոգևոր-քաղաքակրթական կապի առաջ: Երբ վերացնում ես հոգևորը, քաղաքակրթականից մնում է միայն կմախքը, տալով ցանկացած քաղաքակրթության սարսափելի տեսք ու բնույթ:
Իհարկե, միայն երեխան կմտածի, որ հոգևոր կապի մարմնացում՝ Պապի ու եկեղեցու ինստիտուտը անբասիր է այնքան, որքան մատուցվում է ուսմունքով: Չկան անբասիր ինստիտուտներ, ցավոք սրտի, սկսած կառավարություններից, մինչև տարատեսակ ոչ կառավարական կառույցներ և ընդհուպ մեծապատիվ բարեգործական կազմակերպություններ:
Երբ լուծումների համար փնտրում եք անբասիր կղզյակներ, դուք չեք գտնի ոչ կղզյակ, ոչ էլ լուծում: Լուծումները ծնվում են միջավայրը իր առաքինությունների ու արատների ամբողջ համակարգով ճանաչելու ազատությունից:
Ինչու՞ բերեցի Հռոմի Պապի և G7-ի ընդլայնված Վեհաժողովի օրինակը:
Համաշխարհային տերությունների, միջուկային գերտերությունների առաջնորդները չե՞ն հասկանում, որ եկեղեցին ու եկեղեցապետը չպետք է խառնվեն քաղաքականության գործերին, թե՞ չգիտեն, թե ինչ գործերի մեջ է թաթախված օրինակ Սուրբ Աթոռը:
Երբ խոսվում է քաղաքակրթությունների հոգևոր-արժեհամակարգային ամբողջության մասին, որպես ժամանակակից աշխարհում ինքնության ձևավորման աներկբա նախապայման, այդ խոսակցությունը պետք չէ շփոթել ինստիտուտների իդեալականացման հետ, տվյալ պարագայում՝ եկեղեցու, և մեր դեպքում՝ մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հետ: Եվ առավել ևս պետք չէ շփոթել եկեղեցու առաջնորդողների իդեալականացման հետ, եկեղեցու և նրանց անքննելիության հետ:
Բուն հարցը ինքնության կառուցվածքի և առաջնահերթությունների դաշտում է:
Ինստիտուտների որակի խնդիրը պետք է, և կարող է գալ միմիայն դրանից հետո: Սայլը ձիուց առաջ կապելու դեպքում, քանդվելու են թե ինստիտուտները, թե ինքնությունը, և այդժամ փլուզվող ինստիտուտները հանրային մարտահրավեր են դառնալու ամենևին ոչ իբրև անարդյունավետ կամ խնդրահարույց իրենց որակով, այլ արդեն իբրև փլատակներ, որոնք չեն մաքրվելու երբեք, ըստ այդմ ոչ թե ճանապարհ բացելով դեպի ստեղծագործ ինքնիշխանություն, այլ հասարակության գոյությունը դատապարտելով փլատակներից ազատվելու «սիզիփոսյան աշխատանքի» ռեժիմի»:
Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց, հիմա էլ հանրաքվեով կփորձի տարածք հանձնել:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․
«Հանրաքվեի մասին խոսելով՝ Փաշինյանը ցույց տվեց, որ առնվազն 3 հանցագործություն է կատարել։ Առանց հանրաքվեի 2020 թվականին հայկական զորքերը հետ է քաշել Սյունիք, հետո տվել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, հիմա էլ Տավուշի սահմանազատումը։
Փաշինյանի առաջին թշնամին ինքն է, իր լեզուն է, ինքն իր վրա ցուցմունք է տալիս։ Ասում է, որ առանց հանրաքվեի հնարավոր չէ 1 սմ տարածք տալ։ Ալիևն իրեն ասել է, որ չի հեռանալու օկուպացված 300 քկմ-ից։ Փաշինյանը ֆոկուս կհորինի, ժողովրդին կվախեցնի պատերազմով, վարչական ռեսուրս կիրառելով հանրաքվե կանի ու կփորձի տարածք տալ»,- նշել է Շարմազանովը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց Հունգարիային։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մրցաշարի տանտերերի։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան։
Մուսիալան առաջին ֆուտբոլիստն է, ով երկու գոլ է խփել Եվրո-2024-ում։ Նա աչքի էր ընկել նաև առաջին տուրի Շոտլանդիայի հետ խաղում։
Հանդիպման 67-րդ րոպեին Նագելսմանի թիմի առավելությունը կրկնապատկեց Գյունդողանը։
Այս խաղից հետո Գերմանիան 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Հունգարիան դեռ միավոր չի վաստակել։
Աղբյուր ArmSport.am
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարեւոր հիմք են այն հաստատելու համար»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին՝ նշվել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը, ինչպես նաեւ արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:
Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: