Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ալբանիայի հավաքականը Համբուրգում մրցում է Խորվաթիայի հետ: Առաջին կեսից հետո ալբանացիները հաղթում են նվազագույն հաշվով:
Հանդիպման հաշիվը խաղի 11-րդ րոպեին բացել է Ալբանիայի կիսապաշտպան Կազիմ Լաչին:
1-ին տուրում Խորվաթիայի հավաքականը խոշոր հաշվով զիջել է Իսպանիային՝ 0:3, իսկ Ալբանիայի հավաքականը Իտալիային՝ 1:2:
Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» (վարորդ՝ Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցումն է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, գրում է APA-ն:
«Այդ պահանջներն ամրագրված են ՀՀ բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման կոչ է անում», - ասել է Հաջիզադեն:
Վերջին օրերին չափազանց շոգ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար անտառային հրդեհներ են լինում Թուրքիայի տարբեր նահանգներում: Այդ աղետը թուրքական մամուլը բնորոշել է հետևյալ կերպ․ «Թուրքիայի թոքերը վառվում են»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Իզմիրում, Չանաքալեում, Մուղայում և Ուշաքում պարբերական բնույթ կրող հրդեհները չափազանց անհանստացնող են:
Տեղեկությունների համաձայն՝ միայն հունիսի 18-ին Իզմիրի Դիքիլի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել են բազմաթիվ տներ, իսկ մարման աշխատանքները տևել են շուրջ 10 ժամ:
+Թե ինչ խորհրդաբանություն և նշանակություն ունեն խաչքարը հայ ժողովրդի և խաչը քրիստոնյա մարդկության պատմության մեջ, ոմանց, մասնավորապես իշխանությանը, ինչպես երեկ փաստվեց, պետք է նորից ու կրկին բացատրել՝ չնայած նրան, որ հայ և օտար մատենագրության մեջ առկա են հարցին նվիրված բազմաթիվ մեկնություններ, ներբողներ, ճառեր, աղոթքներ և այլն, և դրանք առնվազն ընթերցողը կամ լսողը պետք է որ հասկանար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատ քահանա Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն նախքան մեկնությանս անցնելը բնաբանային կարգով հիշատակեմ Նժդեհի իմաստնագույն խոսքը․ «Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց»:
Քրիստոնյա ժողովուրդների շարքում հայ ժողովուրդը պատմականորեն առանձնանում է խաչի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով, ինչը և՛ աշխարհայացք է՝ Քրիստոսի սիրո ու զոհաբերության գիտակցում ու վերապրում, և՛ Քրիստոս - հայ ժողովուրդ բնության ու ճակատագրի նույնականություն։ Դժվար է մատնանշել քրիստոնեության որևէ այլ խորհրդանիշ, որով հայն արտահայտել է իր պատկանելությունը մեր հոգևոր-նյութական մշակույթի բոլոր ոլորտներում, քան խաչը։ Եվ խաչի ու քարի համադրականությունից տեսլացած, մարմնավորված հղացք է խաչքարը՝ Հայաստանը, հայն ու հայկականությունը խորհրդանշող կատարյալ մի արվեստ, որ խորը արմատացել է ոչ միայն հայ ավանդության մեջ, այլև ամրագրվել համաշխարհային արվեստի պատմության մեջ՝ որպես մեր ազգային ինքնության քարեղեն վկա։
Պատահական չէ, որ մեր ժողովուրդը հնուց մինչև այսօր թե՛ հայրենիքում և թե՛ դրա սահմաններից դուրս բարձրացնում է բազմաթիվ խաչքարեր, որ մեր թշնամիների և այսօր մասնավորապես Ադրբեջանի համար թիրախ են դարձել՝ տարածքային հավակնությունների ռազմաքաղաքական արշավում (դա է պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները կատաղի մարտնչում են նաև խաչքարի և խաչի դեմ․ երբևէ մոռանալի չէ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը):
Եվ այս համապատկերին, տարակուսալիորեն, Հայաստանի ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդով մարտնչում-բանակռվում են խաչքարերի դեմ՝ նենգափոխելով խաչքար տեղադրելու իմաստը, միաժամանակ պետական այրին անհարիր խոսույթով փորձ անելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը։ Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և կյանքի առօրյա հաճույքն ու ազատությունը։ Գիտակցությունը, ազատ ապրելակերպն ու կյանքի հաճույքը հականիշներ չեն, այլ՝ փոխերևույթներ կամ ներաշխարհային շղթայի մասեր։ Կյանքից միայն հաճույք ստանալու մտայնությունը մարդկային բարոյատիպի կենսակերպ չէ, բացի այդ՝ թմրած գիտակցությամբ կամ անգիտակցաբար հաճույքի հասնելը ախտաբանական մոլություն է։ Ավելին, ինչպես Նժդեհն է ասում․ «Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորո՛ւստն է»։
Խաչը գիտակցական զոհողության խորհուրդն է, խաչակրությունը նախևառաջ սեր է, հետո՝ տառապանք ու զոհաբերություն։ Սերն ու զոհաբերությունը քրիստոնյա վարքի էությունն են, ոգով ուժեղի բնություն, ինչը հասու չէ հոգով տկարին։ Քրիստոնյա է, օրինակ, զինվորը, որը սիրով և գիտակցաբար պաշտպանում է հող հայրենին՝ ինքնազոհողությա՛ն գնով անգամ: Այս է Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող խաչի կամ խաչքարի խորհուրդը, սա է քրիստոնյայի առաքելությունը․ «Ի՞նչ է նշանակում, երբ Հայ Եկեղեցին սրբացնում է Մամիկոնյան ոգին, այդ ոգու կրողներին,- ասում է Նժդեհը:- Արդյոք դա միայն երախտագիտության տո՞ւրք է, թե՞ նաև խորագույն մտահոգություն հայրենիքի ապագայի հանդեպ: Սրբացնելով ու հավերժացնելով Մամիկոնյանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տված է ինքնապաշտպանության զենքերից ամենահատուն ու հաղթականը – «մահ գիտեցեալը»։
Խաչը խաչքարի պատկերագրության գլխավոր բաղադրիչն է՝ Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդը։ Խաչքարի պատկերային համակարգում փորագրվում է ոչ միայն խաչը, այլև՝ խաղողն ու նուռը՝ որպես ազգային խորհրդանիշեր։ Ավարայրի ճակատամարտից սկսած՝ խաչքարերը Հայաստանում գերազանցապես բարձրացվել են ռազմական հաղթանակները և հայրենյաց պատերազմում նահատակվածների սուրբ հիշատակը հավերժացնելու համար։
Պատահական չէ, որ խաչքարի ստորին հատվածում փորագրվում է նաև հավերժության նշանը, կյանքի շարունակականությունն արտահայտող հոգևոր խորհուրդը:
Խաչքարի գաղափարական խաչփողանում հատվում են կյանքն ու մահը, բացահայտն ու առեղծվածայինը, բարին ու չարը, տեսանելին ու անտեսանելին և հար ու հակդիր այլ երևույթներ: Խաչքարի վրա փորագրված խաչի ամենաբարձր կետը՝ թագը, խորհրդանշում է երկնքի արքայությունը, ամենաստորին կետը՝ դժոխքի կործանումը: Աջ կողմը պարունակում է շնորհների բաշխման խորհուրդը, ձախ կողմը՝ մեղքերի ներման խորհուրդը:
Եվ վերջապես՝ ասելիքս ամփոփեմ դարձյալ Նժդեհով․ «Մարդը, գաղափարի աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում»։
Հ․Գ․
Ամենայն հավանականությամբ խաչամարտները մոտ ապագայում քննադատելու են մշակութային ինքնության մաս դարձած մեկ ուրիշ խորհրդանիշ՝ հայկական ձեռագրերը։
Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR թնդանոթ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։
Այս մաին գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսսոնը։
Հունիսի 12-ի արձանագրումով մենք մտել ենք պայքարի վերադասավորման փուլ, որն ավելի ներառական ու ավելի ընդգրկուն է դառնալու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Պայքարի բովանդակությունը մնալու է նույնը, այն ծնվել է ապօրինի հանցագործ իրականությունից: Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով ու կազմակերպչական վերադասավորումներով, ու շատ շուտով դրան ականատես կլինեք»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ ինչ է դա ենթադրում, Սրբազանն ասաց. «Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատածում խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա: Դրանցից մեկը, որն ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին: Դատական գործընթաց էինք սկսել նաև մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, դա էլ հերքվեց ԱԱԾ-ի կողմից: Պատգամավորների շարքից ինչ-որ մեն էլ ասել է, թե ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն տալ չի կարող:
Բագրատ Սրբազանը հավելեց նաև, որ իրենց վերջնական նպատակը լինելու է իրավական ճանապարհով հրաժարականի հասնելը:
Ոսկեպարի ուղղությամբ այս պահին փշալարեր չկան: Խոսքը այն փշալարերի մասին է, որոնց ը, որոնց նկարները տարածվում են: Այսօր այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից:
Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ի՞նչ փշալարեր են, որ մեր ամրությունն են ապահովելու:
Հիմա դրանք գոյություն չունեն:
Միգուցե ինչ-որ մի հատվածում դրել են, նկարել են, ես կարծում եմ՝ դա էլ է սուտ»,-աս
Անդառնալիության կետը չենք հաղթահարել, պետության և չպետության արանքում տեղապտույտ ենք տալիս․
Փաշինյան.
Տեսանյութ
Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր թերություններով պետք է ընկալել և՛ ներսից, և՛ դրսից:
Հայաստանը պետք է ընկալել ոչ թե որպես սրբապատկեր, որի առաջ պետք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որը ունի առավելություններ, թերություններ, որը կարող է տեղ- տեղ լինել սիրելի, տեղ-տեղ ոչ գրավիչ:
Մենք պետությունն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թվում է, թե ի՞նչ վատ բան կա, ինչի՞ն եք դեմ, խնդիրն այն է, որ, երբ կոթողացնում ու սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն ավելի լավը դարձնելու հնարավորությունից, մենք մեզ զրկում ենք այն հնարավորությունից, որ պետությունն ընդամենը գործիք է՝ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ մենք բանակը ևս «սրբացնում ենք»:
«Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։