Live24
Ապրիլի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու.

Կիրանցի կին

Մանրամասները՝ տեսանյութում

Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս Կիրանց 

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա: 

Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:

Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: 

Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել:

Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ:

Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»:

Գառնիկ Դանիելյան

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում: Նրանք բերման են ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց:

Այս պահին գյուղում իրավիճակը լարված է: Բնակիչներն ասում են, որ շուրջ 30 հոգու բերման են ենթարկել:

Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա, արդեն սաղ տղերքին հավաքել էին տարել: Անչափահաս երեխեքին էլ են հավաքել, տարել: Էսքան զորք են բերել, վաղը, որ թուրքը գա, տեսնենք էս զորքը ստեղ կանգնելո՞ւ է: Կարո՞ղ է ես էստեղ երեխա պահեմ, թող իրենք գան, ապրեն»:
Գյուղապետ Կամո Շահինյանն էլ է այստեղ, ով ավելի ուշ է եկել: Նա ասաց. «Ականազերծման համար են ճանապարհ բացել, սակրավորների համար»:

Մեկ այլ; բնակիչ էլ ասաց. «15 հոգու համար մի ամբողջ զորք ն բերել: Սրանք ազգի թշնամի են, եկել են հող են տալիս, ո՞ւմ հողն եք տալիս, արա: Ամոթ ձեզ, թքել եմ սաղիդ վրա, գետինը մտնեք: Ո՞վ է Փաշինյանը, ինքն ո՞վ է, մենք տենց մարդ չենք ճանաչում: Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Նշենք, որ վաղ առավոտյան ոստիկանական մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ: Նրանք բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել 31 քաղաքացու: Գյուղում այս պահին լարված վիճակ է: Բնակիչներն ասում են, որ բերման են ենթարկել նաեւ անչափահասների: Փակ են գյուղ տանող ճանապարհները:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:

Գյուղապետի խոսքով, տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան գյուղում ականզերծման աշխատանքներ իրականացնել:

Բերման ենթարկվածները Իջևանի ոստիկանության բաժնում են:

«Ես հիմա Իջևանում եմ, տղաներին տեսել եմ, բայց դեռ ոստիկանները պարզաբանում չեն տվել»,-ասաց գյուղապետը հավելելով, որ դեռ ոչ ոքի չեն դիմել, սպասում են ոստիկանության պատասխանին: Գյուղապետը նշեց, որ բերման ենթարկվածների մեջ կանայք չկան: Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

«Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է»,-հավելեց նա:

Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, իմ ու Ձեր Հայրենիքը մաս-մաս հանձնում են թուրքին, իմ ու Ձեր Արցախը նվիրել են թուրքին, իմ ու Ձեր հայրենակիցներին բառիս ամենաուղիղ իմաստով սպանել են հանուն իշխանության մնալու մոլուցքի, իմ ու Ձեր հայրենակիցներին ենթարկում են քաղաքական հետապնդումների, քննադատական խոսքի համար բանտարկում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իմ ու Ձեր հայրենակիցներն անտերության են մատնված Բաքվի բերդերում ու վստահ եմ, որ դուք շատ լավ պատկերացնում եք, թե ինչ կտտանքների են նրանք այնտեղ ենթարկվում, իմ ու ձեր հայրենակիցներին` զոհված զինծառայողների ծնողներին, ամենալկտի ձևով քարշ են տվել Եռաբլուրի աստիճանների վրայից, իմ ու Ձեր հայրենակիցների վրա հաճախակի ոստիկանական անհամաչափ ուժ են կիրառում, ինձ, Ձեզ, Ձեր երեխաներին ցանկանում են դարձնել թուրքական գաղութի քաղաքացի, բա լավ, դուք որևէ բան չունե՞ք ասելու: 

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում: Դուք շատերի կողմից միշտ եղել եք որպես սիրված դերասան, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար: Ես չեմ ուզում հավատալ, որ Ձեր ուզածն էն ամենն ա եղել ինչը, որ վերը նշվածում:

Վստահ եղեք, որ շատերը տեսնելով 2018թ. ապրիլի 22-ի ձեր գրառումը, հաստատ ասել են. «արա, դե մեր Մկոն էլ ա պայքարում, ուրեմն ճիշտ ա ամեն ինչ»: Հետևաբար, ակնկալում եմ, որ Դուք, որպես հանրային մարդու կերպար ունեցող քաղաքացի, ձեր խոսքը կասեք այս բոլոր անարդարությունների, դավաճանությունների վերաբերյալ, որոնք կատարվում են իմ ու Ձեր երկրում: Ակնկալում եմ, որ նույն կերպ կամ գուցե այլ կերպ, կոչ կանեք, որ Հայրենիքի շահերից ելնելով` պետք է պայքարել ու փրկել երկրից մնացած փշուրները այսօրվա կառավարիչներից:

Հայրենիքն առաջին հերթին սկսվում է յուրաքանչյուրիցս: Ձեր Հայրենիքը նաև Ձեր կարիքն ունի:

Տիգրան Վարդանյան

 

Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ) 

Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)

Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

«Ես՝ որպես նախկին լրագրող և որպես մարդ չեմ կարող սրան չանդրադառնալ։

Պարոն Օհանյանը, հիմա ստեղ չի, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարն է և հույս ունեմ, որ Պարոն Օհանյանը տիրապետում ա իրավիճակին իր խմբակցությունում և այնպես չի, ինչպես իր նախարարության եղած տարիներն էր բանակում, իրավիճակին կարծում եմ կկարողանա տիրապետել։

Պարոն Օհանյան, ես ձեզ առաջարկում եմ շարեք ձեր ֆրանկցիային, հավսար-զգաստ արեք, և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն, արդեն բոլոր կարմիր գծերը անցել են ձեր ֆրանկցիայի պատգամավորները։

Մի քանի անուն կթվեարկեմ՝ Իշխան Սաղաթելյան, որը «փախածա» ԱԺ-ից, Լևոն Քոչարյան, որը փաստորեն էլի վերջին փոքրիկ գլխի վերաբերյալ իր պատմությունից հետո «փախածա» ԱԺ-ից, Գեղամ Մանուկյան, որը էլի «փախածա» ԱԺ-ից, որը ևս ամեն ինչ անումա իր հայտարարություններով, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։

ՀՀ-ն ժովովրդավար, ազատ հանրապետություն է։ Աժ-ն Քոչարյանների ընտանիքի համար պոպլավոկը չի, ականջներիդ օղ արեք։ Մեր արձագանքը ձեզ լինելու ա տասնապատիկ կոշտ»,- ասաց նա։

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News