ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.
«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։
Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակը։
Համաժողովին Վրաստանից կմասնակցեն վարչապետը, ԱԳ նախարարը, իսկ Ադրբեջանից՝ ԱԳ նախարարը։
Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:
«Էս օրերին ամենաշատն ասում են` երբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցներից: Մեծամասնությունը հենց դրանից ա դժգոհում: Մենք էլ ասում ենք` դե մեր քաղաքացիներն են, իրենց բողոքելու իրավունքն ունեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նկատողությանը, որ իշխանությունը զորքով է պաշտպանվում իր քաղաքացիներից, նա պատասխանեց. «
«Ես ինքս փողոցում քայլում եմ մենակ, ի տարբերություն՝ ընդդիմության առաջնորդների, շարժման առաջնորդի, ես թիկնապահներ չունեմ։ Վերջին անգամ շաբաթ օրն եմ քայլել՝ Գինու փառատոնին»։
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Այս մասին հայտնում են 24news-ը և Լենտան-ն՝ հղում անելով Aviaincident տելեգրամ ալիքին:
Նշվում է, որ խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի:
Նշվում է, որ վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Այս պահին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ազգային ժողվում է: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը, արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։
Հիշեցնենք, որ խորհրդարանի 33 ընդդիմադիր պատգամավորներ իրենց ստորագրությամբ ԱԺ Խորհրդից պահանջել են վաղը՝ հունիսի 11-ին, գումարել արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի օրենսդիրի կոչը՝ ուղղված կառավարությանը հրաժարական տալու պահանջով։
Այս պահին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում է անցկացնում Բաղրամյան պողոտայում։
Քիչ անց նա կհայտաարի հետագա անելիքների մասին
Մենք ալյևս չենք խոսելու սահմանազատում, սահմանագծում տերմիններով: Հայրենիք հանձնելու մասին է էս ամբողջ պատմությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը:
«Եթե չկանխենք, շարունակաբար է դառնալու՝ Վերին Ոսկեպար, Ազատամուտ են հասնելու: Ամեն ինչ հանձնելու են իրենց աթոռը պահելու համար: Սա մեր երկրի պատկերն է: Կասեցնելու պահանջը մեկն է՝ այս մարդու հեռացումը»,-հավելեց նա:
«Երկուշաբթի օրով՝ աշխատանքային ժամին այսքան մարդու ներկայությունը արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեր երկրում փոփոխությունների գործընթացները չեն ավարտվելու: Ի հեճուկս բոլոր զազրախոսների, չեն ավարտվելու: Դուք այնքան խորությամբ եք այդ ցավը հասցրել մարկանց, այնքան բազմակողմանի, որ այդ գործողությունների ընթացքը չի ավարտվելու»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն չի հուզում, թե ինչ վերագրումներ են անում իշխանության ներկայացուցիչները:
«Թող ասեն, որ մարդկանց բախումների ենք տանում: Բախում հրահրողն էլ եք դուք, անօրեն գործողն էլ եք դուք, մարդկանց խափած քվեով այդ փափուկ աթոռներին հայտնվածն էլ եք դուք»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը նման էր դավադրության մեջ ներքաշված, բայց դեռևս պատասխանատվության չենթարկված մարդու հաթաթաների:
Արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ նրա ճամարտակություններին չարժե անդրադառնալ, քանի որ դրանց հետևանքները առավել քան ողբերգական են: Հենց իրենց «վարած արտաքին քաղաքականությունն» է նաև պատճառներից մեկը, որ Նիկոլի ու ՔՊ վարկանիշը վախվորած թաքնվել է ոստիկանության վահանների հետևում:
Ժողովրդի մասին Ալենի դատողությունները ևս կեղծ են ու անիրատեսական: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլևս իրենց հենարանը չեն: Գուցե ժողովրդի մի մասը նաև ընդդիմության հետ չեն, բայց հաստատ ծափահարելով տոնելու են կապիտուլյացիայի և նսեմացման դեմ պայքարող ժողովրդական հատվածի հաղթանակը:
Քաղաքական օրակարգերի մասով՝ Ալենը կրկին սխալվում է: Կյանքը ցույց է տալիս, որ հենց ընդդիմությունն ունի հրապարակված օրակարգ՝ բաղկացած մի քանի կետերից: Իսկ Նիկոլի և Ալենի քաղաքական օրակարգի բացակայությունն ակնառու է. ադրբեջանական միակողմանի պահանջների կատարում, խաղաղության խոստման ձախողում, հայկական կամ խաղաղության խաչմերուկի ֆիկցիա (չգոյություն), քարուքանդ եղած ասֆալտապատում և ոստիկանության ռեսուրսից կառչած իշխանություն:
Ալենը իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել: Կարծում եմ վատ խորհուրդ չէ, որովհետև Քրիստոնեությունն այնքան ներողամիտ և հումանիստական հավատք է, որ գուցե նաև հայրենիքի դեմ գործած դավադրության ապաշխարհության աղոթք ևս պետք է ունենա: Գուցե:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «մերժված լինելու» մասին Ալեն Սիմոնյանի հերթական դատողություններին՝ ապա պետք է խորհուրդ տամ՝ պլաստինկան փոխե՛ք: Արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները: Հայ ժողովրդին խաբելու և մոլորեցնելու ձեր ռեսուրսները վաղուց սպառվել են: Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան
Դրանք բոլոր սրբություններին կդավաճանեն, բացի կերակրատաշտից. Սամվել Նիկոյան
Սրբազանի խոսքը հասու է բոլորին, ՀՀ-ի գահավիժումը կկասեցվի․
ՔՊ-ն լուրջ տեսակետ երբեք չի ասել