Live24
Ապրիլի 29, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների փոփոխությանը, Իսլամական Հանրապետության համար նոր «կարմիր գծերի» կառուցում է նշանակում: Եվ նոր «կարմիր գիծ» է դառնում կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, որն առաջ են մղում Բաքուն և Անկարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

Ավելի վաղ Ալի Բաղերին հայտարարել էր, որ իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը: Սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծի ու նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։

«Այո՛, մենք գիտենք, որ Իրանի տարածքում Արևմտյան Ադրբեջան նահանգ կա։ Սակայն Բաքվում և Անկարայում այդպես են անվանում ժամանակակից Հայաստանը։ Երբ ասում են, թե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադիր պայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, խնդիրն այն է, որ եթե հանենք նախաբանը, Հայաստանի 3-րդ Հանրապետությունը փաստացի հիմնվում է ոչ թե Անկախության հռչակագրի հիման վրա, որտեղ գրված է նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, այլ ինչ-որ այլ փաստաթղթի հիման վրա։ Եվ դա լինելու է բոլորովին այլ Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի տեսանկյունից դա Արևմտյան Ադրբեջան կլինի», – ասել է Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա նշել է, որ անցյալ շաբաթ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կներկայացվեն տասնյակ, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների ցուցակները, որոնք բնակվել են Հայաստանում, ու որոնք վերադարձի իրավունք չունեն: Փորձագետի կարծիքով` դա նշանակում է, որ աստիճանաբար կյանքի կկոչվի Հայաստանի ներկայիս տարածքը Ադրբեջանի քաղաքացիների կողմից բնակեցնելու ծրագիրը, ինչը կհանգեցնի ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխության: Համենայն դեպս, Բաքվում նման ծրագրեր են մշակում։

«Իրանում շատ լավ հասկանում են, թե դա ինչ է։ Սա արդեն ոչ թե պարզապես «սալյամի մարտավարություն» (ռազմավարություն, որտեղ մեծ նպատակը փոխարինվում է փոքր, միջանկյալ նպատակների հաջորդականությամբ) է, այլ սողացող ժողովրդագրական անեքսիա. այն, ինչ անում էր Ադրբեջանը խորհրդային տարիներին, երբ փորձում էին փոխել ԼՂԻՄ-ի ժողովրդագրական կազմը՝ աստիճանաբար այնտեղ վերաբնակեցնելով ադրբեջանցիներին։ Նույնը Ադրբեջանը ծրագրում է անել Հայաստանում։ Այսինքն՝ ստեղծել այն պահը, երբ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ադրբեջանցիներն ու Ադրբեջանի քաղաքացիները ավելի շատ լինեն, քան հայերն ու Հայաստանի քաղաքացիները։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ ավելի հեշտ կլինի անեքսիայի ենթարկել Հայաստանի այդ տարածքը, ինչն Իրանի համար «կարմիր գիծ» է, – կարծում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը գնա տարածաշրջանում կոնֆիգուրացիայի փոփոխության, ապա ինքը կարող է Իրանի կողմից որպես սպառնալիքի աղբյուր դիտարկվել:
Նա հիշատակեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկվում է հաղորդակցություններին մասնավոր ընկերությունների ներկայության տարբերակը: Այսինքն՝ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, բայց դա կոչվելու է ոչ թե «միջանցք», այլ կոմունիկացիա, ընդ որում՝ այնտեղ չի լինելու Հայաստանը, փոխարենն այնտեղ ինչ-որ միջազգային մասնավոր ընկերություն է տեղակայվելու։

«Հիմար իրավիճակ է, բայց միանգամայն հասկանալի։ Բնականաբար, դա հնարավոր է, և դա կարող է տեղի ունենալ։ Էությունն այն է, որ փաստացի դա լինելու է միջանցք՝ առանց «միջանցք» անվանման», – համոզված է Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ եվրոպացի գործընկերները Հայաստանին հասկացնում են, որ ինքը չէ, որ պետք է որոշի՝ Ադրբեջանին «միջանցք» տրամադրել, թե ոչ։ Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանն ուզեր հաղորդակցությունների վերահսկողությունը փոխանցել երրորդ կողմին, դժվար կլիներ դա անել։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է ուղիներ գտնել այդ հաղորդակցությունը տալու համար։ Իսկ հիմա մի քանի տարի հետ գնանք և հիշենք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները, որը պնդում էր, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր խոչընդոտներից մեկը Իրանն է։ Նա չի նշել Հայաստանը կամ նույնիսկ որևէ այլ երկիր՝ Պապուա Նոր Գվինեայից մինչև Ռուսաստան։ Նա հստակ նշել է, որ գլխավոր խոչընդոտը Իրանն է, ոչ թե Հայաստանը», – նշում է քաղաքագետը։

Մելքոնյանը կարծում է, որ եթե Հայաստանը ձեռնամուխ լինի այդ «միջանցքը» հանձնելուն, ապա Իրանը կհակազդի դրան։ Դրա համար էլ Հայաստանը նոր ձև է գտել՝ միջանցքն անվանում է ոչ թե «միջանցք», այլ «խաղաղության խաչմերուկ»։

«Ադրբեջանի հետ համաձայնեցրած ընկերությունը գործելու է Հայաստանի տարածքում, այն մեզ մոտ լիցենզիա է ստանալու, հավաստագրվելու է։ Այնտեղ ընդհանրապես ո՛չ սահմանային, ո՛չ մաքսային, ո՛չ ռազմական վերահսկողություն չի լինի պաշտոնական Հայաստանի կողմից, բայց դա չի կոչվի «միջանցք», որովհետեւ գեղեցիկ համազգեստով մարդիկ կգան ինչ-որ միջազգային կազմակերպությունից ու կվերահսկեն մեր ճանապարհը», – եզրափակել է Մելքոնյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

«Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակից, գնդապետ Անդրանիկ Գասպարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ հզոր ռուս ժողովրդի մասին Պուտինի ելույթը ուժ է տվել ռուս-ուկրաինական պատերազմում ռազմաճակատի մարտիկներին։

Նա, դիմելով Ռուսաստանի նախագահին, նշել է․ 

«Հատուկ ռազմական գործողության գոտում լսում էինք Ձեր ելույթը, որը բավարար ուժ տվեց մեզ առաջադրված խնդիրները կատարելու համար»,- նշել է Գասպարյանը։ 

Նա հավելել է, որ ինքը հայ է, ծնվել է Լենինական քաղաքում, մեծացել Օմսկի մարզում։ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին «Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակից դառնալու հնարավորության համար:

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների գործով ձերբակալված անձանց մեղադրանք չի ներկայացվել։

27 անձինք 72 ժամ անց ազատ արձակվեցին:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել: 

Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին: 

Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:
Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:

Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: 

Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:

Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին: 

Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո: 
Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Նա այդ մասին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։

Փաշինյանն անդրադարձել է հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին։

«Երկու տարբերակ կա, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ–ն նման հաղորդագրություններ տարածում։ Առաջինը` իրոք հրադադարի ռեժիմի խախտում կա, իսկ երկրորդը`այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դեպքերում և՛ առաջինը, և՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ։ Կարծում եմ, որ այս իրադրությունը որոշակի հասցեագրման կարիք ունի, ու ամեն անգամ ճշմարտությունն իրապես պարզելու համար վատ չի լինի, եթե հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք»,– ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ քաղաքական կամքի և պայմանավորվածության դեպքում դժվար չի լինի նման մեխանիզմ գործարկել։ ՀՀ վարչապետի կարծիքով` այդ ամենը կարելի է անել առանց բյուրոկրատական քաշքշուկի։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին ասված է ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.

զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.

ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վակ»,- նշված է գրառման մեջ։

 

 

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարևորել է ռուսաստանցի մասնագետների օգնությունը ռեկորդային կարճ ժամանակահատվածում Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում:

«Դժվար պահին Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց հեղեղումներից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա երկարատև խախտումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար», - ասել է նա լրագրողներին։

Օվերչուկն ընդգծել է, որ դա տեղի չունեցավ այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին:

Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները հայ գործընկերների հետ շուրջօրյա ռեժիմով աշխատել են բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղային հատվածները վերականգնելու համար։

«Առաջին փորձնական գնացքը վերականգնված երկաթգծով ճանապարհ է ընկել հունիսի 14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ։ Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ վերականգնված է», - եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։

168.am-ը գրում է․ Հունիսի 9-ին Ադրբեջանի բանակի զինծառայող էր անհետացել: Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։ 

Հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։

Հունիսի 13-ից հունիսի 14-ն ադրբեջանական կողմը մի քանի անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրել է նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչը ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել:

Իսկ հունիսի 14-ին արդեն ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններումՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:

Իսկ հունիսի 15-ին ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն իր հերթին հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է. «2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»: Այսինքն, քրեական վարույթը սպանության հատկանիշներով է: Արդյոք այդ սպանությունը հակառակորդի՞ց է, թե՞ ոչ հակառակորդի կրակից, ըստ էության, հստակ չէ, տեղ է թողնված:

Նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Ադրբեջանի զինվորական դատախազությունն իրենց զինվորի սպանության հետ կապված:

Ավելին, ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հունիսի 14-ին այս առնչությամբ նկատել է. 

«Վերջերս ադրբեջանցի զինծառայող է զոհվել, նախաքննություն է դեռ ընթանում: Մենք տեղեկություն չունենք՝ ոչ մահվան հանգամանքների, ոչ էլ, թե ով է կրակել, բայց զինծառայողը զոհվել է և դա տեղի է ունեցել սահմանից ոչ այնքան հեռու: Եվ դա կարող է լինել հայկական գործողությունների արդյունք»:

Այս համատեքստում ադրբեջանցի քաղաքագետը հնարավոր ագրեսիայի և լարվածության մեղադրական սլաքն ուղղում է ոչ թե Փաշինյանի, այլ ՀՀ զինված ուժերի ուղղությամբ: Ըստ Մուսաբեկովի, «ՀՀ բանակում կան կոնկրետ ուժեր, որոնք հետաքրքրված են սահմանին իրավիճակի ապակայունացմամբ»:

«Նրանց մոտ սահմանին կան շատ զինծառայողներ, որոնք նախկին ռազմական գործողությունների մասնակից են»,- շեշտել է նա:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցի քաղաքագետը նկատի ունի և՛ ՀՀ զինված ուժերում ծառայող պատերազմով անցած հրամանատարներին, և՛ սահմանին մարտական հերթապահություն իրականացնող երկրապահներին, կամավորականներին:

Մի բան հստակ է՝ սա վտանգավոր հայտարարություն է, և ոչինչ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններում և մեղադրանքներում ագրեսիայի հիմք չի տեսնում:

Ավելին, նա ԱԺում հայտարարել է.

«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներն ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, անգամ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահրված չեն զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր տվել իր դիրքերը:

Ռազմինֆոն, մասնավորապես, գրել էր.

«Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Գյունուտ) գյուղի ուղղություններով:

…Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում»:

Չմոռանանք, որ Երասխից զորքի հետքաշման և Տիգրանաշենի հանձնման հարց կա օրակարգում:

Սպասենք, թե ավելի ուշ ինչ կպարզվի կամ ինչ վերջնական կհայտարարեն հայկական և ադրբեջանական կողմերն իրենց զինծառայողների սպանության դեպքերով:

Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը լուրջ չէ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հետագա համաժողովներին պետք է ներկայացված լինի նաև Ռուսաստանը, և Շվեյցարիայի համաժողովը պետք է հիմք ստեղծի ապագա շփումների համար։

Շոլցը նաև հայտարարել է, որ չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ և հետո:

«Ես միշտ ասել եմ, որ նորից դա կանեմ, սակայն դրա համար հարմար պահ է պետք, պետք է քննարկման առարկա լինի, որպեսզի դա իմաստ ունենա»,- ասել է Շոլցը։

Ֆոտո

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Իտալացի կարդինալը չի մասնակցի Հռոմի Պապի ընտրությանը. պատճառը սկանդալն է

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Փաշինյանն Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած

Ուղղել է ամուսնուն. Իսրայելում վրդովված են Նեթանյահուի կնոջ ակնարկից

Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հնդկաստանը պլանավորում է փակել օդային տարածքը Պակիստանի համար

Ատելության խոսքն անթույլատրելի է. Արդարադատության նախարարությունը հանրային իրազեկման արշավ է մեկնարկել

Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters