Հունիսի 12-ի ջարդը համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի ռեպրեսիաների բարձրակետն էր
Հուլիսի 05, 2025

Հունիսի 12-ի ջարդը համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի ռեպրեսիաների բարձրակետն էր

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել: 

Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին: 

Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:
Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:

Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: 

Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:

Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին: 

Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո: 
Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 21:39

Լրահոս

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը