Live24
Մայիսի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին եւ մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս:

Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ աշխատակիցներին հրահանգվել է հեծանիվներ գնել, որ Փաշինյանի կողքից հեծանիվ վարելով՝ ապահովեն նրա անվտանգությունը։ Իսկ հեծանվային շոուն մի նպատակ ունի՝ ժողովուրդը պետք է հավատա, որ Փաշինյանը չի վախենում փողոց դուրս գալուց եւ իր երկրում հեծանիվ վարելուց:

Նրա հետ հեծանիվ են վարում, փաստորեն, նրա անվտանգության աշխատակիցները, Հեծանվորդների ֆեդերացիայի անդամներ՝ ֆեդերացիայի նախագահի հետ, եւ ցածր օղակներում աշխատող մի քանի ՔՊ-ական:

Երբեմն լուսանկարներում հայտնվում են նաեւ տարեց մարդիկ, որոնք կա՛մ որեւէ խնդրանքով են առավոտ շուտ գնում դաչաներ, կա՛մ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար»:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր աշխարհակարգի ձևավորումն իր առավել ցայտուն դրսևորումն է ստանում Մերձավոր Արևելքում, ինչը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար:

Վերջերս Սաուդյան Արաբիան հայտարարեց 1974թ-ին ԱՄՆ հետ կնքված նավթային համաձայնագիրը չերակարցնելու որոշման մասին, ինչը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Վաշինգթոնի գլխավոր աշխարհաքաղաքական գործիքի՝ դոլլարի համար:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Իրանն ու Բահրեյնը պատրաստվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին դեռ 2016թ-ին՝ Վաշինգթոնի ուղիղ ճնշման ներքո:
Հատկանշական է, որ Բահրեյնը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային սաթելիտներից էր: Բավական է նշել, որ Բահրեյնի ջրերում է տեղակայված ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը:
Թե Ալ-Ռիադի, թե Մանանայի որոշումները կարող են որակվել որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմավարական նահանջ, ինչը հատկապես ընդգծվում է տարածաշրանում Չինաստանի ազդեցության աճի ֆոնին:
Թե իրանա-սաուդյան (2023), թե իրանա-բահրեյնյան հարաբերությունների կարգավորումը փաստացի տեղի է ունենում Պեկինի միջնորդությամբ: Վերջինս, սթափ գիտակցելով Ծոցի երկրների կարևորությունը էներգակիրների մատակարարման հարցում, դինամիկորեն զարգացնում է սեփական արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորը: Սակայն եթե ի սկզբանե այդ վեկտորի սնուցումը տեղի էր ունենում բացառապես գեոտնտեսական միջոցներով, ապա վերջին տարիներին, հատապես՝ 2017թ-ից ի վեր, երբ Չինաստանն իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան հիմնեց (Ջիբութի), Պեկինը սկսել է ավելի ներառական մոտեցում դրսևորել՝ հմտորեն կիրառելով դիվանագիտական, լոբբիստական և այլ գործիքներ:
Վիշապն արթնացել է:
Փաստացի այսօր ձևավորվում է մի աշխարհաքաղաքական առանցք, որի ներքո Չինաստանը փորձելու է կյանքի կոչել «Մեծ Եվրասիա» նախագիծը: Վերջինիս առանցքային մեգատարածաշրջաններից է Մերձավոր Արևելքը, որի համար պայքարում Պեկինն առայժմ հաղթում է:
Գանք Հայաստան:
Ակադեմիական աշխարհաքաղաքականությունից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասն օրգանապես կապված տարածաշրջաններ են, ինչը հատկապես ընդգծվում է իրանական գործոնի լույսի ներքո:
Չինաստանի ակտիվացումը Մերձավոր Արևելքում, որն իրականցվում է Իրանի հետ ռազմավարական երկխոսության խորացման պրիզմայի միջով, լուրջ հենք է ստեղծում նաև հարավկովկասյան ուղղությամբ նույն չինական ներառականության համար:
Պեկինի աշխարհաքաղաքական սխեմաներում Իրանը դիտվում է նաև որպես Հարավային Կովասում չինական շահերի անուղղակի առաջխաղացման դերակատար: Արդյունքում երկու կողմերն էր բավարարված կլինեն. Թեհրանը կստանա ելք դեպի Սև ծով ու կամրապնդվի որպես տարածաշրջանային գերտերություն, Չինաստանն էլ հնարավորություն կստանա նվազեցնելու այս ուղղությամբ Հնդկաստանի աճող ազդեցությունը՝ ներառելով նոր ձևավորվող տրանսպորտային հաղորդակցությունները «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեջ:
Այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի համար առանցքային արտաքին ու անվտանգային մարտահրավեր պետք է հանդիսանա Իրանի ու Չինաստանի հետ դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով ռազմավարական երկխոսության խորացումը:
Թեև ավելի ճիշտ կլիներ խոսել նշված երկրների հետ ոչ թե երկխոսության խորացման, այլ առայժմ գոնե վերականգնման մասին՝ հաշվի առնելով 2020-ին Հայաստանի միացումը իրենից հակաչինական նախաձեռնություն ներկայացնող կրոնական ազատությունների ալյանսին, ինչպես նաև Իրանի հետ գրեթե բոլոր առանցքային նախագծերի փաստացի սառեցումը»:

 
Աղբյուրը` Վահե Դավթյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու ցանկության մասին։ Այս մասին նա ասել է Génération Do It Yourself-ի եթերում։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ․․․Կարծում եմ՝ կարևոր է երկխոսությունը շարունակելը»,- նշել է նա։

Չնայած նրան, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին չի շփվել Պուտինի հետ, նա չի բացառել «որևէ թեմայի շուրջ խոսելու» հնարավորությունը։ Génération Do It Yourself-ի փոխանցմամբ՝ Մակրոնը չի բացառել Պուտինի հետ ատոմակայանների հարցի քննարկումը, սակայն չի հստակեցրել՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Արևմտյան շատ քաղաքական գործիչներ չցանկացան նույնիսկ «խորանալ» Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ռուսական նոր առաջարկի էության մեջ, թեպետ այն կարող էր իսկապես կանգնեցնել պատերազմը։ Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջարկով, որը նախատեսում է՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Խերսոնից և Զապորոժիեից, հակառուսական պատժամիջոցների չեղարկում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարում։ Պուտինի խոսքով՝ «Ռուսաստանի խաղաղ առաջարկները հավերժ չեն գործելու»։

Ուկրաինայում և Արևմուտքում այդ առաջարկներից հրաժարվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրանք անվանել է «վերջնագիր», իսկ ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը չի կարող խաղաղության պայմաններ թելադրել։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը news.am-ի հետ զրույցում ասում է, թե Հայաստանն իհարկե իրավունք ունի գնելու սպառազինություն, բայց, երբ «մոտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը», Ֆրանսիայի քայլը խանգարող է: Բառացի չեմ մեջբերում, բայց իմաստը դա է:

Հարգարժան նախկին դիվանագետը հազիվ թե չիմանա, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի մեծ ծավալի և ինտենսիվ կանոնավորությամբ նույնպես ձեռք է բերում սպառազինություն:

Ադրբեջանի ձեռք բերածը չի խանգարում, խանգարում է Հայաստանի՞նը:

Ուորլիքը կամա, թե ակամա «խոստովանում» է միջավայրային այն պատկերը, որ գոյություն ունի այսպես կոչված խաղաղության գործընթացում, որից թերևս բավականին իրազեկ է, և որի տրամաբանությունն այն է, որ «խաղաղության» հանդեպ պարտավորությունները միայն Հայաստանի վրա են»:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հունիսի  26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մարտիկ Մարտիրոսյանը գրում է.  «Ալբերտ Բազեյանի գործի վերաբերյալ՝

1. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը պնդել է, որ Ա. Բազեյանի նկտամամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվեր ոչ թե տնային կալանք խափանման միջոցը, այլ՝ կալանքը։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ա. Բազեյանի բողոքը, որով պահանջում ենք բեկանել տնային կալանք կիրառելու մասին որոշումը (խոսքը խափանման միջոցի ժամկետը 5-րդ անգամ երկարաձգելու մասին է)։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը միջնորդել է բողոքի քննություն իրականացնել բանավոր, այն իրականացվելու է գրավոր։

3. Պնդում ենք, որ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը, հետևաբար ազատության ցանկացած սահմանափակում համարում ենք անհիմն և անօրինական»։

Ի հեճուկս իրավապահների՝ Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառապատ մի քանի տարածք վաճառքի են հանվել։ «Հետք»-ը պարզել է, որ վաճառվում են Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի և «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի ընտանիքի անդամների անունով սեփականաշնորհված անտառապատ տարածքները։ 17 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհված այդ և այլ անտառապատ հողատարածքներ պետությանը վերադարձնելու համար վերջին տարիներին Դատախազությունը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան։ Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է։ Այս ամենին զուգահեռ անտառապատ երեք հողամասի սեփականատերեր այսօր փորձում են վաճառել հողերը։

«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 56»

Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում հայտնված ցուցանակն ազդարարում է 4.5 հեկտար մակերեսով անտառապատ հողամասի վաճառքի մասին։ Վաճառքի հայտարարությունների «list.am» կայքում նույն գույքին առնչվող հայտարարության նկարագրության բաժնում նշված է․ «Հողամասը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, հարմար է հյուրանոցային համալիր կամ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու համար, ճակատային հատվածը մոտ 200 մետր է (իրականում 135 մետր, խմբ․ հեղ․)»։ Գույքը վաճառվում է 4 միլիոն ԱՄՆ դոլարով։

«Հետք»-ը 2018 թ․-ին հրապարակել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննություն, որում թվարկված հողատարածքներից մեկը վերը նշված 4.5 հա անտառապատ տարածքն է։ 2006 թ.-ին Հրազդան համայնքից 27․9 միլիոն դրամով այն ձեռք է բերել ոմն Գևորգ Քիշոյանը։

Մեկ տարի անց՝ 2007 թվականին, Գևորգ Քիշոյանը հողամասը վաճառել է Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին։ 2011 թ․-ին հողամասը գրավադրվել է բանկում․ այդ ժամանակ այն գնահատվել է 686 միլիոն դրամ։ Հողամասը մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Սվետլանա Հակոբյանին։ Հրաչյա Աղաջանյանը որպես դեսպան պաշտոնավարել է 2011 թ.-ից 2017 թ.-ը։ Նա այժմ մի քանի ընկերությունում բաժնետեր է։ Նրան պատկանող «Նոհա լաբ» ՍՊԸ-ից Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ գնում է կատարել (հանրային սննդի սպասարկում)։ Այդ ընկերությունը երկու բաժնետեր ունի, մեկը՝ Հրաչա Աղաջանյանն է (75%), մյուսը՝ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամն է (25%), որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աղաջանյանի մայրն է՝ Սվետլանա Հակոբյանը, որի անունով էլ գրանցված է անտառային տարածքը։

Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառների մասին մեր 2018 թ․-ի հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա քրեական գործ էր հարուցվել և կարճվել վաղեմության հիմքով։ Քրեական գործի նախաքննության ժամանակ հաստատվել էր, որ կեղծ աճուրդներով են հողերն օտարվել։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցերով դատարանում վիճարկում է սեփականաշնորհումները։ Մի քանի հողատարածք արդեն իսկ վերադարձվել է պետությանը, բայց տարօրինակ է, որ նախկին դեսպանի կողմից սեփականաշնորհված անտառի գործը դատարանում չէ։

«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 30»

Անատառապատ մյուս տարածքը, որը վաճառվում է, նույնպես Մհեր Մկրտչյան փողոցում է։ Այն պատկանում է «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, կասկածելի հանգամանքներում մահացած Արմեն Պետրոսյանի մորը՝ Կարինե Սուքիասյանին։ 1.25 հեկտար մակերեսով հողատարածքն ամբողջությամբ ծառապատ է։ Այս տարածքն առաջինը ձեռք բերած անձը տարիներ առաջ մեզ հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել անտառային հողի գնման մասին, պատմել է, որ գումարի դիմաց իր անձնագիրն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, որից հետո 300 դոլար են իրեն տվել մի քանի փաստաթղթում իր ստորագրությունը դնելու համար։ Այս հողատարածքը սեփականաշնորհվելուց հետո փոխանցվել է «Արայ» ընկերության նախկին սեփականատիրոջ մորը։ Կարինե Սուքիասյանը հողամասը գնել է 12 միլիոն դրամով։

«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 48»

Ծաղկաձորում վաճառվող երրորդ՝ 1.55 հեկտար հողատարածքի ներկայիս սեփականատերերը Նատալիա Մանգասարանն ու Աննա Մարտիրոսյանն են։ Նրանց պատկանող հողամասի վաճառքի հայտարարության մեջ նշված է․ «Ծաղկաձոր քաղաքում: Շատ շտապ: Շուկայական գնից ցածր՝ սեփականատիրոջ կողմից։ Արարատ ռեզորտ հյուրանոցի հարևանությամբ: 1-ին գիծ, սեփականություն է: Նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված, նպատակահարմար կլինի կառուցել հյուրանոցային քոթեջներ։ Վաճառվում է ամբողջական»։ Հողատարածքը վաճառվում է 466 հազար 500 դոլարով։

Անտառապատ հողամասը ներկայիս սեփականատերերը 2020 թ․-ին են գնել Հմայակ Պողոսյանից, իսկ նրանից առաջ գույքը պատկանել է Ժորա Լևոնի Գևորգյանին։ Ժորա Գևորգյանը «Արմենիկում» ծրագրի տնօրեն Լևոն Գևորգյանի սնանկ ճանաչված որդին է։ Լևոն Գևորգյանն էլ իր հերթին հողամասը գնել է Զարիկ Գևորգյանից՝ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կնոջից։ Նախկին համայնքապետի կինն է հողամասի առաջին սեփականատերը, որը ձեռք է բերել Հրազդան համայնքի կազմակերպած ձևական աճուրդում։ Այս դեպքում ևս զարմանալի է, թե ինչպես է հնարավոր եղել՝ քրեական գործով անցած գույքը անխոչընդոտ վաճառվի, մի քանի սեփականատեր փոխի։ Այս հողամասի սեփականաշնորհման գործով ևս դատական տեղեկատվական համակարգում դատական հայցեր չկան։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ նշված հողամասերի վերաբերյալ հայցեր հարուցելու իրավասություն ունի ոչ թե Դատախազությունը, այլ Հրազդան համայնքը։ «Նկատի ունենալով, որ նշված հողամասերը օտարման պահին ընդգրկված են եղել Հրազդան քաղաքի վարչական սահմաններում և աճուրդային եղանակով օտարվել են Հրազդանի քաղաքապետի որոշմամբ, առուվաճառքի պայմանագրերը կնքվել են վերջինիս կողմից, ուստի այս հողամասերի վերաբերյալ հայցեր հարուցելու իրավասու մարմինը հանդիսանում է Հրազդան համայնքը»,- պատասխանել են Դատախազությունից։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Հետքին» հայտնեց, որ դատախազության ներկայացրած հայցերով, որոնք դատաքննության փուլում են, հայցի ապահովման միջոց է կիրառված։ Այդպիսով անհնար է պետական սեփականություն հանդիսացած անտառների հնարավոր վաճառքը։

Ամբողջացնելով Ծաղկաձորի անտառների շուրջ կատարված և կատարվող իրադարձությունները՝ պետք է փաստենք հետևյալը՝

Ծաղկաձորում և Հրազդանում անտառները 2006-2007 թթ․ ապօրինի սեփականաշնորհվել են

«Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով

Քրեական գործի կարճումից հետո Գլխավոր դատախազությունն ու Հրազդան համայնքը դիմել են դատարան անտառապատ հողերը պետությանը և համայնքին վերադարձնելու համար։ Դատախազությունը պետական սեփականություն համարված հողերի մասով, համայնքը՝ համայնքային սեփականություն համարված հողերի մասով։

Հրազդան համայնքը տապալել է դատական գործընթացները, իսկ նշված հողամասերի մասով ընդհանրապես դատարան չի դիմել, հայց չի ներկայացրել։ Գլխավոր դատախազությունը որոշ հողեր վերադարձրել է պետությանը, բազմաթիվ հայցեր քննության փուլում են։

Հրազդան համայնքի կեղծ աճուրդներով վաճառված տարածքներից երեքն այսօր սեփականատերերը փորձում են վաճառել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից:

Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել:

Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին:

Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել:

Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական:

Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:

Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել:

Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով:

Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր…
Ավելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամենը 55 կիլոմետր է հեռու։
Կասեք՝ ի՞նչ կապ ունեն հեռավորությունները։ Ոչ մի։ Մանավանդ մեր ժամանակներում այս «հեռավորություններն» իսկապես ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղություններով տուն գնալը մեկ օրվա ճամփա է։
Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… Ահա, թե որ հարթությունում է կռիվ տարվում մեր ժողովրդի դեմ։ Ահա, թե որտեղ ենք պարտվել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամեն ինչ կորցրած է։ Լուր՞րջ։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պետք է մեր նպատակը դառնա։ Մեր իսկական ու միակ նպատակը։
Վաղ թե ուշ այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պետք է այսօր կայացնենք։ Անհատապես և ազգովի։
P.S. Կյանքումս միայն մեկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյություն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամենը 35 կիլոմետր է։ Նույնը, ինչ Երևանից Հրազդան։ Ու ես պիտի հավատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողությունս 35 կիլոմետրի էլ չեն բավարարի՞։
 
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ֆոտո

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ

ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ

Երբ դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ այսօր կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում․ Պուտին

Զախարովան ԵՀ–ն համեմատել է մաֆիայի հետ

ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ

«Ոչ ոք իրեն չի խնայել». Պուտինը՝ Մեծ հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին

Հայտնի է՝ ինչ են խոսել Թրամփն ու Զելենսկին Վատիկանում

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն, անկասկած, վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին

Կա մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան

Պուտինի հրամանագրով Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, նա կմնա հիվանդանոցում․ պաշտպան

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով․«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է Կիևին և Մոսկվային