Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի որդին՝ Ամին Բայրամլին, պատրաստվում է ելույթ ունենալ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կազմակերպած միջոցառմանը, այս մասին գրում է ադրբեջանական Caliber-ը։
Միջոցառմանը կմասնակցեն նաև Արցախի նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գառնիկ Քերքոնյանը։
«Կարճ՝ ադրբեջանական ընդդիմության մասին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ անդրադառնալով ANCA-ի միջոցառման անոնսին։
Նշենք, որ Գ․ Իբադօղլուն տնային կալանքի տակ է անցած տարվանից։ Ադրբեջանում նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Ադրբեջանի և մի շարք արևմտյան երկրների իրավապաշտպանները պնդում են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը շինծու մեղադրանքներով հալածում է իշխանության հասցեին քննադատություն հնչեցրած ընդդիմադիր հայտնի տնտեսագետին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրանից բխող վտանգներին։
Ֆիդանի խոսքով՝ ուկրաինական պատերազմը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի և աշխարհի համար, և այդ ռիսկը կարող է մեծանալ։ Նա մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է տարածվել Ուկրաինայի սահմաններից դուրս և հնարավոր է նար միջուկային զենքի օգտագործումը։
«Մեր ամենամեծ մտահոգությունը պատերազմի շարունակությունն է։ Ավելի քան 500 հազար մարդ զոհվել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմը տեղափոխվում Ռուսաստանի տարածք։ Պարոն Պուտինի գլխավորությամբ հայտարարություններ են արվում միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին։ Սա հենց այն թեման է, որին մենք ի սկզբանե ուշադրություն էինք դարձնում ու զգուշացնում։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, այդ ռիսկը կմնա։ Հնարավոր է, որ հակամարտությունը ամենափոքր կայծից տարածվի այլ վայրեր»,- հավելել է Ֆիդանը:
Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում են հանդիպումներ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Պուտինի հնարավոր այցը Թուրքիա։
«Մենք սպասում ենք Պուտինի այցին Թուրքիա. Մեր նախագահը նրան հրավիրել է։ Մենք և նրանք ընտրություններ ունեցանք։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին այս հարցերը կքննարկվեն»,- եզրափակել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նաև զգուշացրել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ ընդգծելով, որ «աշխարհը պետք է լուրջ մոտենա այս հարցին»։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
Ադրբեջանից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին։ Բաքվից պնդում են, թե իբր ականապատ դաշտերի քարտեզները, որոնք տրամադրել է Երևանը, ճշգրիտ չեն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը՝ ANAMA-ն։
Քարտեզների օգտակարությունը իբր թե չի գերազանցում 25 %-ը, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը:
«Վերամշակելով այս տվյալները՝ պարզ դարձավ, որ դրանց օգտակարությունը չի գերազանցում 25 տոկոսը, սա շատ ցածր ցուցանիշ է,-ասել է Սուլեյմանովը։
Նա հավելել է նաև, թե Երևանի կողմից տրված տվյալներն իբր ընդգրկում են միայն նախկին շփման գծին վերաբերող տեղեկությունները։
Ալիևը ցեղասպանություն արեց Արցախում, որևէ մեկը ծպտուն հանե՞ց, Արևմուտքն էլ, ՌԴ-ն էլ ջանջիգյար են.
Տեսանյութ
Նիկոլը Հայաստանից տարածքներ է տալու վիզաների ազատականացման սոուսի տակ հանրաքվեով. Էդուարդ Շարմազանով
Տեսանյութ
ԵՏՄ-ին անդամակցությունն այնքան շատ օգուտ է տվել և տալիս Հայաստանին, որ այժմ խոսել այդ կառույցից դուրս գալու մասին, նշանակում է՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
«2023 թվականի տվյալներով՝ Հայաստան-ԵՏՄ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 47 տոկոսով։ Մենք վերաարտահանումների հաշվին արձանագրել ենք տնտեսության աճ, ինչը Հայաստանի Կառավարությունը փորձում է վերագրել իր «հմուտ» քաղաքականությանը, ինչը, իհարկե, այդպես չէ, որովհետև այդ արտահանումների աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով»,- ասաց տնտեսագետը։
Ըստ նրա՝ դեպի Եվրամիություն գնալու մասին խոսողները կարող են դիտարկել հարևան Վրաստանի օրինակը. Վրաստանը, թեև ստորագրել է Եվրոասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական արտադրանքը ռուսական շուկայից չի պակասել։«Ռուսական շուկայից Վրաստանը չի կտրվել. ավելին՝ ես վստահ եմ, որ առաջիկայում Վրաստանը հայտ կներկայացնի ԵՏՄ-ին անդամակցելու համար»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը ԵՏՄ-ից հանելու օրակարգն արհեստական է, որն ունի ընդամենը քաղաքական նպատակ։
«Իմ տեղեկություններով՝ 20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ վերջին տարիներին հակառուսական քարոզ անելու համար։ Մարդկանց ուղեղներն այդ հակառուսականությամբ են լցրել, իրականում ԵՏՄ անդամ հանդիսանալն է բխում Հայաստանի շահերից»,- ասաց Ֆարմանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն տվյալներ է հրապարակել քաղաքում բնակվող միգրանտների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ գաղթականների թիվը կազմում է շուրջ 2.5 մլն:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության համաձայն էլ՝ միգրանտների մեկ հինգերորդը՝ շուրջ 531.000-ը, սիրիացիներ են:
Նշվում է, որ 3.252 օտարերկրացի բնակվում է միջազգային պաշտպանության շրջանակներում, իսկ 553.153-ն ունեն ժամանակավոր բնակություն հաստատելու թույլտվություն:
Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ բոլորին հնարավորություն է տրվել հեռախոսազանգ ունենալ հարազատների հետ կամ տեսաուղերձ հղել։
Հաղորդվում է, որ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։
«Իրավունք» թերթը գրում է.Հանքավանում տեղի ունեցած ՔՊ-ական հավաքը, պարզվում է` այդքան էլ հարթ ու խախանդ չի անցել։ ՔՊ-ականների սորոսական ուղղվածության թեւը սկսել է նեղել հարցերով Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես` դժգոհել են որոշ նախարարների աշխատանքից ու հարց բարձրացրել, թե ինչու է հանդուրժում վերջիններիս։
Թիրախում եղել է հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում աշխատանքից դժգոհել են համատարած բոլոր թիմակիցները։ Փաշինյանն էլ իրեն հատուկ շուստրիությամբ սկսել է «մաքրել» նախարարին: «Նախարարի փաստաբանն էր դարձել»,-ասում է մեր աղբյուրը։
Հետո էլ թիմին տեղեկացրել է, թե օգոստոսին կարեւոր անելիքներ ունեն, ու յուրաքանչյուրն իր հերթին պետք է հնարավորինս քիչ թշնամիներ հավաքի իր շուրջ։
Ասել է, որ իրենք հիմա լայն հասարակության «պադերժկայի» կարիքն ունեն։ Ու վայն եկել տարել է, թե մեկի պատճառով իրենց դեմ կրքեր բորբոքվեն»: