Live24
Հոկտեմբերի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Ալեն Սիմոնյանը ո՞վ ա, էն թքn՞ղն ա. Սրբազան

Էդ արյունով թաթախված հացը քիչ կերեք, ուրիշների կյանքի հաշվին մի՛ ապրեք Սրբազանը՝ ոստիկաններին

Հյուրանոցից գողացել են Բաբկեն Ասրյանին, օպերատիվ ծառայողները այս պատերի տակ են, գիտեն` չենք տեսնում

#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆՆ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՕՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԱՆՆԱՅՈՒՄ

 

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել Է.

Ի՞նչ է անում Բագրատ Սրբազանը: 

Ջարդում է Ոստիկանապետությունը:

Ձևավորում է լայն հանրային կոնսոլիդացիա:

Մեկուսացնում իշխանությանը իշխանական լծակներից: 

Պերմանենտ կասկած ներարկում իշխանական շրջանակներում հենց իշխանության ամրության վերաբերյալ: 

Դուք շուրջ երեք տարի սպասել եք, քաղաքական առաջնորդության և քաղաքական առաջարկի: Ընդամենը երեք շաբաթ է, որ ունեք և առաջնորդություն և առաջարկ, որը սիստեմատիկ և վիրաբուժական ճշտությամբ քանդում է իշխանական համակարգը: Քանդում է համբերատար և փոքր հաղթանակներով առանց ձախողման: 

Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում:

Նաիրի Հոխիկյանը գրել է.

Ոստիկանների մասին երբ խոսում ենք, պիտի արժանին մատուցենք նաև նրանց, ովքեր պատվով են կատարել իրենց աշխատանքը և մնացել բարոյական մարդ։ Այդպիսի ոստիկան է կարմիր բերետավորների գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Խաչատուր Թովմասյանը, ով դեռևս 2020-ի վերջին հրաժարական էր ներկայացրել ու հայտարարություն տարածել՝ կոչ անելով ծառայակից ընկերներին հետևել իր օրինակին:

«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։ Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին»,-ասել էր ոստիկան Խաչատուր Թովմասյանը։ 

Քանի՞ այսպիսի արժանապատիվ ոստիկան գիտեք։ Ու այս մարդն էլ է ոստիկան, էն ոչխարի հայացքով ծեծ ու ջարդ անողներն է՞լ։ 

Նիկոլի հրահանգները փողի համար կատարող ոստիկանը աղբ է։

Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները։

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից և նույնիսկ, եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ.Գալստանյանի կարգախոսը, ով իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը:

Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել:

Չնայած նենց չի, մեծ հաշվով, որ նոր օրակարգ է բերել, մի քանի խոսքով օրակարգը՝ «վայ, գլխիդ ձյուն գա, սա չակնկալիքների պայքարա, բայց ակնկալում ենք հանդիպում, մենք սև չենք, սպիտակ ենք՝ սպիտակ շորերով, բայց հիմա մանուշակագույն ենք, թաթիկս պաչի, եկեք աղոթենք»:

Հիրավի, անխոցելի օրակարգ է )))

Մի զավեշտ էլ այն է, որ Բ.Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018 թվականի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը, իշխանափոխությունը LEGO կոնստրուկտոր ա. պետք է միայն ճիշտ մասերը իրար կպցնես և կստանաս այն, ինչ ուզում ես: Բայց դա էլ հեչ, ախր, բացի նրանից, որ Բ.Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները:

Մեկ ասում է ռեժիմը խուճապի մեջ է, էլ մարդկանց Երևանի փողոցներով զբոսանքի տանում, վիրավորում ոստիկաններին, խոստումներ տալիս, ոգևորվում, ոգևորում և անելանելիությունից ծիծաղում, որ կողքինները մտածեն՝ մի բան գիտի երևի)) այնքան ծանոթա էս, ասելու չի:

Հ.Գ. Հայաստանի վարչապետի պաշտոնի Չակնկալիք ունեցող մարդը պետք է նախ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլ ոչ թե վեղարից, չնայած կաթողիկոս դառնալու համար, եթե չեմ սխալվում, այլ երկրի քաղաքացի լինելը չի խանգարում»,-գրել է Սիմոնյանը։

Բագրատ Սրբազանը մի շատ կարեւոր բան է անում։ Նա նաև հասարակ ոստիկանների համար է դառնում հետաքրքիր, իսկ ոմանց համար հարազատ։
Փաշինյանը ակնհայտորեն օտարվել է բոլորից և միայն ձևական քայլերով է փորձում ստեղծել ժողովրդին մոտ լինելու պատրանք, իսկ սրբազանը իսկապես իր բնույթով ժողովրդական մարդ է առանց ձևականությունների։
Եթե այսպես շարունակվի, ապա Նիկոլի միակ հենարանը կմնան Էրդողանն ու Ալիևը։ Ինչը իհարկե մահացու կարող է լինել Հայաստանի համար, բայց լավը այն է, որ ամբողջ ժողովուրդը ի վերջո կհասկանա, որ իր դեմ թշնամու գործակիցներ են։
Իսկ հետո՞...
Հետոն ծանր է լինելու, բայց պիտի հաղթահարենք։
Արա Պողոսյան

Փախե՞լ է շենքից, վայ ձյուն գա գլխիդ, ամոթ, ես իր տեղը լինեի՝ ինձ կսպանեի. Բագրատ Սրբազան 

 

Զզվում եմ ձեզնից. Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը՝ լրագրողին. Տեսանյութ

 

Ֆոտո

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան

Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է

#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ԸՆԹԱՆՈՒՄ

«Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով». Գագիկ Սուրենյան