Հրապարակվել են նոր լուսանկարներ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներից: Այս մասին հաղորդում է Vanity Fair-ը:
Գլխավոր դերերում Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբբին են:
Այս ֆիլմը կդառնա հայտնի ռեժիսորի իններորդ աշխատանքը: Ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թ. հուլիսի 26-ին:
Տասներորդ ֆիլմի նկարահանումից հետո Տարանտինոն մտադիր է ավարտել կինոկարիերան:
0Comments