ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ նոր դրոշմապիտակների ներդրմանը:
«Դրոշմապիտակների ցելաֆոնե շերտը, որը հեշտ պոկվում է, կարող է որոշակի պատահարների առիթ տալ եւ երեխաները կարող են կուլ տալ: Քննարկել ենք թեման վարչապետի հետ: Տեխնիկական պայմանները փոխել ենք, նաեւ ավելի ամուր է փակցվելու եւ լինելու է ավելի բարակ: Արդեն ունենք մրցույթի արդյունքում հաղթած մատակարարի անունը»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ նոր դրոշմաիտակները կլինենն անվտանգ, եթե նույնիսկ երեխան այն կուլ տա, դա վտանգ չի ներկայացնի:
0Comments