ԱԱԾ-ն կոչ է անում աջ ղեկով մեքենաների տերերին մինչեւ հունվարի 31-ը դուրս բերել իրենց մեքենաները ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի տարածքից:
Կոչում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:
Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:
0Comments