«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ «դոկումենտալ փաստեր» կներկայացնի:
«Բայց մե՞զ ա ասել նման բան: Իրեն հարցրեք, եթե մեզ է ասել… Մեր մասին ով որ դոկումենտալ ձայնագրություններ ունի ու չի հրապարակում, կարծում եմ, քաղաքացիներից բան ա թաքցնում: Մեր մասին որևէ մեկը, որևէ ձայնագրություն չի կարող ունենալ: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին տեսանկարահանում կամ ձայնագրում է, դա ապօրինի է: Այսինքն՝ եթե մեր վերաբերյալ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդում կտամ ԱԱԾ-ին, ոստկանությանը և գլխավոր դատախազին, որ մեր վերաբերյալ ինչ-որ մեկը ապօրինի տեղեկություն է հավաքում»,- ասաց նա:
0Comments