Եղանակային անբարենպաստ պայմանների ու ձյան առատ տեղումների պատճառով Ֆիննական Finnair ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 17-ին իրականացվելիք չվերթներից 41-ը, գրում է TACC-ը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:
Ենթադրվում է, որ ձյան առատ տեղումների հետևանքով թռիչքների ու մի շարք այլ աշխատանքների իրականացնումը կդժվարանա, ուստի ընկերությունը նախապես չեղարկել է բազմաթիվ չվերթներ, իսկ որոշներն էլ կարող են հետաձգվել:
Չեղարկվել են ինչպես ներքին, այնպես էլ մի շարք միջազգային չվերթներ:
0Comments