Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:
Խոսքը 2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»-ի եւ 2012 թվականի արտադրության «Toyota LC»-ի մասին է: Առաջինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին ամրացնել 1-ական ավտոմեքենա:
0Comments