ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում՝ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին:
«Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը պրակտիկա է ներդրել, որ հայկական կողմից մարդկանց են առևանգում, և Մարդու իրավունքների կոմիտեին, լինելով առանցքային կոմիտեներից մեկը, ունի արդյո՞ք տեսլական, թե այս հարթակն ինչպես է օգտագործելու, որ լինենք մաքսիմալ օգտակար»,-ասաց նա:
Արման Բաբոյանին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այժմ Ադրբեջանում կա 4 պատանդ, երկուսը՝ ՀՀ քաղաքացի, երրորդը՝ Արցախի քաղաքացի, չորրորդը՝ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացի:
«Կարենի խնդիրը իսկապես արդեն բավական հանրային հնչեղություն ստացավ, ինչ կարող է անել մեր հանձնաժողովը, եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք, անկեղծ չի լինի: Ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում վնասում է, սա ասում եմ որպես պատգամավոր: ԿԽՄԿ-ի հետ զբաղվել ենք ռազմագերիներրի և, մասնավորապես, Հակոբ Ինջիղուլյանի հարցով. մենք դա արեցինք լուռ, հանգիստ, առանց աղմուկի՝ նաև աշխատելով ԵԽԽՎ մարդու իրավունքների նախկին հանձնակատարի հետ»,-ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով` պարզապես պետք է պարբերաբար պատկան մարմիններից տեղեկություններ ստանալ առանց ավելորդ աղմուկի:
0Comments