«Հեղափոխություն»՝ ՀՅԴ վարքագծում

Նիկոլ Փաշինյանով հիացած, նրան անվերապահորեն քվե տված և նրա կառավարությանը մաս կազմած 128-ամյա կուսակցությունը, պարզ­վում է, խորապես հիասթափված է

«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցու­թյան Ընդհանուր ժողովի մեկնարկը հուշեց, որ այն սպառնում է դառնալ ամենասկանդալայինը այս կուսակ­ցության պատմության ընթացքում: Նախ, հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանով հիացած, նրան անվերապահորեն քվե տված և նրա կառավարությանը մաս կազմած 128-ամյա կուսակցությունը, պարզ­վում է, խորապես հիասթափված է: 

Համենայնդեպս, դա է հուշում կու­սակցության երկարամյա ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի երեկվա ելույթը, որտեղ նա քարը քարի վրա չի թո­ղել և դաժան քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություններին: 

«Ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողո­վրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպա­տակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջ­ների հետ»,- ասել է ընկեր Հրանտը: 

«Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք... բայց կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ո´չ հարգանք կա, ո´չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո´չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողա­կանություն... Ընտրությունների արդ­յունքում ձևավորվել է, ըստ էության, մեկ քաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնաց­նելով թե´ օրենսդիր, թե´ գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունն ու չորրորդ իշխանությունը՝ զանգ­վածային լրատվամիջոցները»:

Եվ եզրակացություն. «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կա­րող են վատագույն դեպքում երկի­րը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից», ուստի իրենք պարտավորվում են «հաջորդ ընտրություններին տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավար­ման գործը»: Ահա այս­պիսի «հեղափոխություն»՝ ՀՅԴ վարքագծում»,-գրում է թերթը:        

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: