«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, որը երեկ հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի վերջում կարիերան ավարտելու մասին, կարող է վերադառնալ «Չելսի», որի կազմում հանդես էր գալիս նախկինում:
Ինչպես հայտնում է The Times-ը, լոնդոնցիները ցանկանում են 36-ամյա ֆուտբոլիստին մարզչի կամ ակումբի դեսպանի պաշտոնն առաջարկել:
Չեխը 124 հանդիպում է անցկացրել Չեխիայի հավաքականի կազմում: Եվրոպայի 4 անընդմեջ առաջնություններում (2004, 2008, 2012, 2016) և աշխարհի մեկ առաջնությունում (2006) եղել է հավաքականի հիմնական դարպասապահը:
Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն «Արսենալի» կազմում Անգլիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել, որոնցում 9 գոլ է բաց թողել:
Չեխը «Չելսիում» հանդես է եկել 2004-ից 2015 թվականներին: Լոնդոնյան ակումբի հետ նա 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, դարձել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթող, 4 անգամ հաղթել է երկրի Գավաթի խաղարկությունում:
0Comments