Վարչապետն իր երեկվա լայվում թուրքական բառ է օգտագործել

Հայինը «գերեզման» է կամ «հանգիստ», թուրքինը՝ «գյոռ», ինչը մեր «լեզվական դուալիզմի» լավագույն դրսևորումներից է


Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դե, քանի որ վարչապետն իր երեկվա լայվում օգտագործեց «գյոռմամիշ» բառը, ու այսսօր առավոտ մի տեղ տեսա, որ այդ բառը կապում են «գյոռի» հետ, ասեմ, որ մեկը մյուսի հետ ստուգաբանորեն ընհանրապես կապ չունեցող ձևեր են։

Այն առաջինը թյուրքական görmäk «տեսնել» բայից ա, բառացիորեն՝ «չտեսած», իսկ երկրորդը մաքուր պարսկերեն ձև՝ դասական պարսկերենում گور [gōr] (ժամանակակաից արտասանությամբ՝ gur) «գերեզման», որը կրկին անցել է թյուրքական լեզուներին ու արդեն դրանցում փոփոխված gör տարբերակից մտել բարբառային հայերեն։

Հա՛, ի դեպ, հայինը «գերեզման» է կամ «հանգիստ», թուրքինը՝ «գյոռ», ինչը մեր «լեզվական դուալիզմի» լավագույն դրսևորումներից է»: