«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում` մինչեւ 100 հազար դրամ:
Բայց պարզվում է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաեւ մեծահարուստ պատգամավորները: Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար:
Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանում եւս նա դիմել էր փոխհատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր: Այս անգամ պնդում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորութուններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ եւ «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը:
Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
0Comments