Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ

ԱՊՊԱ-ն կթանկանա

ԱՊՊԱ-ն շուտով թանկանալու է: Այս մասին հայտարարեցին Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնող ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:

«Մենք  բողոքում ենք ԱՊՊԱ ոլորտում ամիսներ շարունակ տեւող ցածր միջնորդավճարների դեմ, որը շուտով տեղի է ունենալու: Մշտապես մեզ հայտարարում են, որ ոչ մի բան չի թանկանալու, բայց այդպես չէ: ՀԻմա Խնդիրն ինչումն է, տարիներ առաջ ամեն ապահովագրական ընկերություն աշխատում էր իր ծրագրով, ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում էր իր նախընտրած ծրագրով, որի համար չնչի միջնորդավճար էր վճարվում»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Սարգիս Ենգոյանը:

 Նրա խոսքով` լուծումն իրենք տեսնում է նրանում, որ պետք է հասկանալ, կարող են արդյոք աշխատել նախկին ծրագրով:

«Էս ոլորտում մենք ունենք մի քանի հազար գործակալներ, իսկ էս պահի դրությամբ Հայաստանում ինչ գործարան պետք է բացվի, որ մի քանի հազար ընտանիք կարողանա ապահովի իր օրվա հացը»,-ասաց նա: