«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը լրագրողներին հայտնեց՝ իր մրցակից Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրելու նպատակը:
«Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է, ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա, չի էլ կարող լինել. քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, իսկ թե ուժերն ինչպիսի ձայներ են ստացել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, բոլորդ տեղյակ եք»,- ասաց նա:
Հարցին` իշխանության լիիրավ աջակցությունն ԱԺ փոխնախագահ ընտրվելու հարցում հետագայում չի՞ կաշկանդի իրեն, Էնֆիաջյանը պատասխանեց. «Նախկինում կաշկանդված չեմ եղել, կաշկանդված չեմ և չեմ էլ լինելու հետագայում, եթե անհրաժեշտություն լինի կոշտ գնահատականներ տալու, կոշտ գնահատականներով հանդես գալու»:
0Comments