Ինչ ապագա է սպասվում Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններին եւ ռեստորաններին

Պարզաբանում է քաղաքապետը

Մենք մտահոգված ենք Երեւանում գտնվող բոլոր շենքերի, այդ թվում Արամի 23 հասցեում  տան ճակատագրով: Հունվարի 15-ին լրագորղների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ընդ որում, նրա խոսքով, նրանց լիազորությունները սահմանափակ են: «Մեր լիազորությունների շրջանակում մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի շենքը կանգուն մնա», - հավաստիացրեց Մարությանը՝ նշելով, որ, եթե ամեն ինչ իրենցից կախված լիներ, նրանք վաղուց կլուծեին այդ հարցը:

Լրագրողների ճշտող հարցին այն մասին, թե ինչպես են պատրաստվում նպաստել տվյալ շենքի պահպանմանը, Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը կարող է տվյալ տան անմիջական հարեւանությամբ հետագա շինությունների եւ կառույցների համար թույլտվություն չտալ, հատկապես, եթե դա կարող է անդրադառնալ նրա հետագա պահպանության վրա:

Լրագրողները հետաքրքվեցին նաեւ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շրջակայքում գտնվող սրճարաններին եւ ռեստորանների ճակատագրով: Մարությանի խոսքով՝ Հայաստանում վերջապես հաստատվել է իշխանություն, որը կարող է իրականացնել մայրաքաղաքի բնակիչների ցանկությունները եւ նրա ձեռքերը կապված չեն:

 «Դա երեւանցիների ցանկությունն է: Եթե մենք ուշադիր նայենք աշխարհում օպերային թատրոնների բոլոր շենքերին, ապա մենք ոչ մի տեղ նման բան չենք տեսնի», - ասաց Մարությանը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ բոլոր ձեռնարկատերերը քաղաքապետարանի հետ ստորագրված պայմանագիր ունեն եւ քաղաքապետարանը չի պատրաստվում այդ պայմանագրերի շրջանակից դուրս գործել: