Մենք այստեղ թշնամիներ չենք. Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավորներին առաջարկեց ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից  ընտրել նրան, որն ավելի լավ առաջարկներ կանի:

«Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: Մեր թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանն է, եթե կլինեն ավելի լավ առաջարկներ, պատրաստ ենք լսել, քննարկել»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանն անդրադարձավ նաև երկրի համար առաջնահերթ խնդիրներին՝ պետության հզորացմանը, ներդրումների ավելացմանը, մի շարք երկրների հետ հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծմանը:

Նշենք, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը: