7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին իր հայրապետական ողջույնը հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Նորընտիր պատգամավորներին Կաթողիկոսը հիշեցրեց, որ Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև նրանց ուսերին է, որովհետև մեր երկրի առաջընթացը մեծապես պայմանավորված է օրենսդիրի գործունեությամբ:
«Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու և լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պետք է ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ»,- ասաց Վեհափառը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ նորընտիր պատգամավորների հաստատած օրենքները պիտի ծառայեն մեր հասարակական կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կհզորացնեն մեր ընթացքը` ապրելու և գործելու փոխադարձ հարգանքի, սիրո և համերաշխության մեջ:
«Սիրո և համերաշխության ոգով հավատում ենք՝ պիտի արդյունավորվեն նաև այս դահլիճում ընթացող քննարկումներն ու կայացվող որոշումները»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
0Comments