Քոչարյանի գործով երկրորդ դատավորը ևս ինքնաբացարկ է հայտնել

Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։

Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որը կքննվի հունվարի 14-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում: