Զարուհի Մեջլումյանը կդիմի դատարան

Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում

22 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատրաստվում է իր անձնական կյանք ներխուժելու համար քրեական պատասխանատվություն պահանջել:

«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»,- գրել է նա: