Ձերբակալվել է Նարեկ Գուրուրյանը

Հայաստանի քաղաքացին հայտնաբերվել է

Հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ը:  1997 թվականին ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հունվարի 3-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում Գուրուրյանին հայտնաբերել են Օմսկի մարզի տարածքում: Նա Ռուսաստանի սահմանը հատել էր հունվարի 1-ին ժամը 22.00-ից հետո: Սադուբաեւի խոսքով՝ ներկայումս լուծվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը: