Գողության փորձ «Հայփոստ»-ի մասնաճյուղից

Կասկածյալը բերման է ենթարկվել

Հունվարի 7-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հայփոստի» թիվ 23 մասնաճյուղից գողություն է կատարվել:

Ժամը 07.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գեւորգ Հ.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղի աշխատակցուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 06.30-ից 06.50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել է Արշակունյաց պողոտայի 16 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Գեւորգ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն: