Շտապօգնության մեքենան բախվել է գազատար խողովակին

Վարորդն ու 2 բուժաշխատող հոսպիտալացվել են

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու երկու բուժաշխատող տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen մակնիշի մեկ այլ մեքենա հազիվ է խուսափել շտապօգնության ավտոմեքենայի հետ բախումից:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: