Դանակահարություն Հյուսիսային պողոտայում, կան վիրավորներ

«Հուկա Ման» բարում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել երիտասարդների միջև


Shamshyan.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 2-ին, Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա ման» բարում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և դանակահարության փաստով:

Այդ օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, նշված բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում էլ Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: