Ընթանում է կառավարության հերթական նիստը. Ուղիղ | Live | Прямая трансляция

Օրակարգում ընդգրկված է 39 հարց

Կառավարությունն այսօր նիստ է անցկացնում, որի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 32-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Օրակարգում է մասնավորապես, Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով փարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին, «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին, «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին եւ այլ հարցեր:

Նշենք, որ կառավարության նիստը վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա: