Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է

Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին

Ս․թ․ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։

Նրանք են՝

1.      Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),

2. Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)

3.      Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),

4.    Արմեն Էլբակյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),

5.  Սմբատ Լպուտյանը (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)

6.      Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ)

7. Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)

8.      Արշակ Սադոյանը (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)

9.     Արծրուն Պեպանյանը (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած խորքային խնդիրները և դրանց լուծման ուղիները),

10. Մարատ Ատովմյանը (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող)

11.  Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան),

12.      Ռուզան Ղազարյանը (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու)

13.  Անահիտ Բախշյանը (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),

14.  Հայկ Սարգսյանը (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),

15.  Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):

Վարդան Մարաշլյանն ընտրվել է վիճակահանության արդյունքում, քանի որ  համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն։ Հավասար ձայներ հավաքած թեկնածուներն էին Վարդան Մարաշլյանը, Ռուբեն Մելիքյանը (Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան) և Սամվել Ճզմաչյանը (Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀ ՖԲԱ ներկայացուցչության ղեկավար)։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին՝  ՀՀ վարչապետի ներկայացմամբ կառավարության նիստում Հանրային խորհրդի առաջին 15 անդամների հաստատմամբ (Վազգեն Մանուկյան, Անահիտ Աղոյան, Գագիկ Գինոսյան, Աշոտ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Կառլոս Ղազարյան, Հարություն Մեսրոբյան, Հովիկ Մուսայելյան, Բաբկեն Պիպոյան, Յուրի Ջավադյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Նարինե Թուխիկյան (պատգամավորական մանդատ ստանձնելու նպատակով դադարեցրել է ՀԽ անդամակցությունը), Վարդան Ազատյան (դադարեցրել է ՀԽ անդամակցությունը)):

Այնուհետև սկսվել էր Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ 

Հոկտեմբերի 10-ին Հանրային խորհրդի նորանշանակ անդամները հայտարարությամբ դիմել էին հասարակությանը՝ ընդգրկվելու ՀԽ հանձնաժողովներում (ընդգրկվել է ավելի քան 1000 անդամ)։ Հանձնաժողովների ձևավորումն ավարտվել էր հանձնաժողովների կողմից նախագահների ընտրություններով։ 

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանձնաժողովների ընտրված նախագահները համալրել են Հանրային խորհրդի կազմը (Լարիսա Ալավերդյան՝ ՀԽ քաղաքացիական հարցերի հանձնաժողովի նախագահ, Կորյուն Առաքելյան՝ ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, Արմեն Բալդրյան՝ ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախագահ, Լևոն Գրիգորյան՝ ՀԽ առողջապահության հանձնաժողովի նախագահ, Կարինե Դանիելյան՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գագիկ Եգանյան՝ ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Կարեն Զադոյան՝ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հովհաննես Թադևոսյան՝ ՀԽ ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, Վարդան Համբարձումյան՝ ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գագիկ Մանասյան՝ ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, Գևորգ Մկրտչյան՝ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Վազգեն Սաֆարյան՝ ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գոռ Վարդանյան՝ ՀԽ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գեղամ Օհանյան՝ ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ)։

Այսպիսով, Հանրային խորհրդի վերջին 15 անդամների ընտրությամբ ավարտվել է կառույցի ձևավորման գործընթացը։