ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարեցին, որ ցանկանում են, որպեսզի իրենց շահերը պաշտպանի Զարուհի Փոստանջյանը։
Նշենք, որ վերջինս գտնվում էր դատարանում և նիստերի դահլիճից հետեւում էր դատավարության ընթացքին։
Փոստանջյանը հայտարարեց, որ մոռացել է բերել փաստաբանի վկայականը։
Հաջորդ դատական նիստին դատարանը կքննարկի Փոստանջյանին, որպես Պավել Մանուկյանի պաշտպան ներգրավվելու հարցը։
Ավելի վաղ Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ցանկանում է պաշտպանել այս գործով ամբաստանյալներին։
0Comments