Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ստեփանծմինդա-Լարսը՝ միայն թեթև մարդատարների համար
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
0Comments