«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում է իրականացրել Իրաքի Մոսուլ քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Թալ Աֆար քաղաքում, սա ԻՊ-ի առաջին հարձակումն է այս տարածքում 2017-ի օգոստոսից ի վեր:
Ինչպես փոխանցում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել ավտոմեքենայում, ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ:
ԻՊ-ն արդեն ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը՝ այդ մասին հայտնելով իր «Ամաք» գործակալության կայքում:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից սկսած: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին և ավարտել այն 2017թ.-ի հունիսի վերջին: Թալ Աֆարն ահաբեկիչներից վերջնականապես ազատագրվել է 2017-ի օգոստոսին:
Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել ավտոմեքենայում
Ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ
0Comments