Ի՞նչ կլինի նավթարդյունահանման ծավալների կրճատումից հետո

ՕՊԵԿ-ը փորձում է կանխատեսումներ անել

ՕՊԵԿ-ի ղեկավարն ու Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ-Մազուրին խոսել են առաջիկայում նավթի արդյունահանման ծավալների կրճատումից հետո հնարավոր սցենարների մասին:

Նավթարդյունաբերության ծավալների կրճատումը ծրագրված քայլ է, որի միջոցով փորձ է արվում կայունացնել համաշխարհային շուկան: Հնարավոր է, սակայն, արդյունահանման ծավալների կրճատումը էական արդյունք չտա և նորից արդյունահանումը կատարվի նախկին ծավալներով:

Հիշեցնենք, որ վերջերս Կատարը դուրս եկավ ՕՊԵԿ-ից, իսկ դեկտեմբերի 7-ին կազմակերպության անդամ երկրները որոշեցին 2019 թվականին 1 օրում 1.2 միլիոն բարելով կրճատել նավթարդյունաբերությունը: