Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան իր ինստագրամյան էջում հայտնել է հաջորդ տարում նոր ալբոմի թողարկման մտադրության մասին:
Երգչուհին հրապարակել է իր Fenty Beauty կոսմետիկ պարագաների ապրանքանիշի նոր հավաքածուից լուսանկար, որի մեկնաբանություններում էլ հայտնել է հաջորդ ալբոմի թողարկման մոտավոր ժամկետը:

Հրապարակմանը կից մեկնաբանություններում երկրպագուներից մեկի հարցին, թե երբ կթողարկվի երգչուհու նոր ալբոմը, Ռիհաննան պատասխանել է, որ այն լույս կտեսնի 2019 թվականին:
0Comments