Իրաքի արևելյան Դիյալի նահանգում բնակվող 25-ամյա կինը բնական ճանապարհով յոթ երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ վեց աղջիկն ու մեկ տղան այժմ իրենց լավ են զգում:
Ծննդատանը, որտեղ ծնվել են երեխաները, սա եղել է յոթնյակի լույս աշխարհ գալու առաջին դեպքը:
Հիվանդանոցի ներկայացուցչի փոխանցմամբ՝ մայրն ու նորածինները լիարժեք առողջ են:
Երջանիկ հայրը՝ Յուսեֆ Ֆադլը խոստովանել է, որ ինքն ու կինը մտադրություն չունեին այսքան ընդլայնելու իրենց ընտանիքը: Նա մանրամասնել է, որ այժմ ունեն տասը երեխա: Ֆադլը նաև նշել է, որ իրենք, հավանաբար, այլևս երեխա չեն ունենա:
Իրաքում 25-ամյա կինը բնական ճանապարհով միանգամայն առողջ յոթնյակ է լույս աշխարհ բերել
Երջանիկ հայրը՝ Յուսեֆ Ֆադլը խոստովանել է, որ ինքն ու կինը մտադրություն չունեին այսքան ընդլայնելու իրենց ընտանիքը
0Comments