Երեկվա քննարկումներից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հասկացել է, թե ինչու չկան, իր խոսքով, նախանշված շատ բարի, շատ արդար ու մարդակենտրոն նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ և գործիքակազմ։
«Պարզվեց՝ ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից, պատրա՞ստ է քաղաքացին փոխել իր տնտեսական վարքագիծը, թե՞ ոչ։ Ես համաձայն եմ՝ կառավությունը սա կանխատեսել չի կարող, քանի որ սա արդեն էզոթերիկ ոլորտից է, ինչը որևէ մեկը գուշակել չի կարող»,- ասաց պատգամավորը։
Զոհրաբյանի խոսքով՝ միայն կոռուպցիայի և մենաշնորհների բացակայությունը բավարար չէ տնտեսական հեղափոխության համար։
«ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անկեղծորեն խոստովանեց, որ ծրագիրը զգուշավոր է, համաձայն եմ, զգուշավոր է, այն էլ շատ զգուշավոր։ Բայց ծրագրի հռչակած նպատակը տնտեսական հեղափոխությունն է, աշխարհում ինձ հայտնի չեն զգուշավոր և վախվորած հեղափոխություններ, այդ թվում տնտեսական, քանի որ գոնե ինձ ու իմ նման մտածողների համար զգուշավորությունը ցանկացած հեղափոխության հականիշն է»,- եզրափակեց Զոհրաբյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով էլ՝ այս քննարկումների որակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծրագիրը շտկումների, փոփոխությունների կարիք ունի։
Մելքումյանը երեք առաջարկ արեց՝ ծրագրում ժամկետների ֆիքսում՝ ըստ տարիների, իրականացման երաշխիքներ և ռիսկերի արձանագրում, երրորդը՝ հստակ մեխանիզմների արձանագրում։
Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
Ես համաձայն եմ՝ կառավությունը սա կանխատեսել չի կարող, քանի որ սա արդեն էզոթերիկ ոլորտից է, ինչը որևէ մեկը գուշակել չի կարող
0Comments