Թրամփը մեկնաբանել է Amazon-ի հիմնադրի հետ կապված սկանդալը

Նկարների արտահոսքը կատարել է Բեզոսի սիրուհու եղբայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա տեղյակ է եղել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի դեմ National Enquirer թերթի հետաքննության մասին:

Ըստ Գազետա.ռու-ի, Թրամփը ասել է, որ ինքը տեղյակ չի եղել Բեզոսի դեմ թերթի հետաքննությունից։

Նշենք, որ Amazon-ի ղեկավարի ու նրա սիրուհու ինտիմ լուսանկարները տարածել է National Enquirer ամսագիրը։ Բեզոսի ներկայացուցիչներն այս ամենում կասկածում էին անգամ Թրամփի մասնակցությունն ու տեսնում նրանում քաղաքական ենթատեքստ։

Այնուհետ տեղեկատվություն տարածվեց, որ նկարների արտահոսքը կատարել է Բեզոսի սիրուհու եղբայրը։