Պահանջում եմ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն Տեր–Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյա Արթուր Պողոսյանը։
«Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ.
«Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել լևոն-տեր պետրոսյանի և հհշ-ական առաջնորդների նկատմամբ:
1995թ. եղել եմ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ, իսկ 1996 թվականին` Ազգային անվտանգության ռազմական հակահետախուզության ավագ օպերլիազոր, լավատեղյակ եմ կատարված դեպքերին և պատրաստ եմ փաստացի տվյալներ ներկայացնել այդ ժամանակվա իշխանությունների ընտրակեղծիքների և այլ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած դատարանի առջև»,– գրել է նա:
0Comments