Արցախի հարցում թավշյա հեղափոխություն

Խոշոր հաշվով, լայն հանրու­թյան համար բավական դժվար է մատնանշել, թե որն է արցա­խյան խնդրում նոր իշխանու­թյան վարած քաղաքականու­թյան հեղափոխականությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության ծրագիրը խորհրդարանի ամբիոնից ներ­կայացնելու ընթացքում վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հեղա­փոխական է բնութագրել այն քայլերը և մոտեցումները, որ անում է արցախյան գործընթա­ցում: Նիկոլ Փաշինյանն այդ առիթով ավելի վաղ հայտարա­րել էր, որ նոր իշխանությունն իրականացնում է քաղաքակա­նություն, որը ոչ մի ընդհանրու­թյուն չունի նախկին երեք նա­խագահների վարած քաղաքա­կանության հետ:

Խոշոր հաշվով, լայն հանրու­թյան համար բավական դժվար է մատնանշել, թե որն է արցա­խյան խնդրում նոր իշխանու­թյան վարած քաղաքականու­թյան հեղափոխականությունը: Մյուս կողմից՝ ակնառու է, որ արվել են հայտարարություններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են Երևանի նախորդ հռետորաբանությունից: Խոս­քը մասնավորապես, թե´ այն մասին է, որ Երևանը չունի բացելու այն մանդատը, որ պետք է ունենա Ստեփանակերտը և թե´այն մասին, որ Հայաստանը կամ հայկական կողմը չպետք է լինի փոխզիջումների վերաբերյալ միջազգային հար­ցադրումների առաջին հասցե­ատերը՝ առաջինը պետք է հարց ուղղել Բաքվին:

Հեղափոխակա՞ն են այս հայ­տարարությունները, թե ոչ: Տե­սանելիության առումով, իհար­կե, դեռևս ոչ, սակայն, մեծ հաշվով, դրանք կարող են դի­տարկվել հեղափոխական ռազ­մավարության առաջին քայլեր կամ, այլ կերպ ասած, արցա­խյան խնդրում թավշյա հեղա­փոխության մեկնարկ: Պարզա­պես պետք է հասկանալ, թե որն է այդ հեղափոխության ռազմա­վարական նպատակը կամ, այսպես ասած, մերժման թի­րախը:

Ահա այս տեսանկյունից ակ­նառու է, դատելով նախորդ քա­ռորդ դարի գործընթացի տրա­մաբանությունից և դրա հետևանքներից, որ այս դեպքում «թավշյա հեղափոխության» «մերժման» թիրախ կարող են լինել «մադրիդյան սկզբունքնե­րը», և այդ սկզբունքների ճա­նաչման վրա կառուցված քա­ղաքականությունից դուրս գալը միայն կարող է վկայել արցախյան հարցում հեղափոխության մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: