Զախարովան՝ տղամարդկանց շրջապատում շուրջ 20 տարվա աշխատանքային փորձի մասին

Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ մարդն ինքն է սահմանափակումներ դնում իր երազանքներում

 

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է տղամարդկանց շրջապատում շուրջ 20 տարվա աշխատանքային փորձի մասին: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ մարդն ինքն է սահմանափակումներ դնում իր երազանքներում: Զախարովան հիշում է, որ իր մայրը հաճախ էր կրկնում, որ «ԽՍՀՄ-ում կինը չի կարող կառուցել կարիերա դիվանագիտական ոլորտում»:  ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև խոստովանել է, որ հաճախ է համացանցի միջոցով տարատեսակ քննադատությունների արժանանում, որոնք նա արդեն սովորել է բաժանել մի քանի մասի. «վճարվող» քննադատական մեկնաբանություններ, կառուցողական քննադատություն և անհիմն մեկնաբանություններ: