ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է թվով 9 մեդալ, կրծքանշաններ և տուփեր ձեռք բերել Երևանի ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ ԲԲԸ-ից:
Ընդհանուր պատվիրված է 2 մլն 580 հազար 600 դրամի մեդալ ու կրծքանշան: Մեդալներից ամենաթանկը 616 հազար դրամ է, ևս 2 մեդալներ կես մլն դրամին մոտ են՝ 508 հազար 500 դրամ և 480 հազար դրամ: Ամենացածր գինը 113 500 դրամն է։
ՀՀ քննչական կոմիտեի էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովն այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում, 4 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց ԳՆՈՄՈՆ ԲԲԸ-ի առաջարկը: Ընտրված մասնակցին ներկայացվելու է պայմանագիր կնքելու առաջարկ:
0Comments