Երևանում խոշոր չափի կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 անձ

Պարզվել է, որ նրանցից մեկը զինծառայող է

Փետրվարի 9-ին Երևանում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման է ենթարկվել 3 քաղաքացի, հայտնել է Shamshyan.com-ը: Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ` 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը փորձել են ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին վնասազերծվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամ, որոնք կեղծ են և թողարկվել են 2006 թվականին: Պարզվել է, որ նրանցից մեկը զինծառայող է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: