Իրանի հոգևոր առաջնորդը մահ է ցանկացել Թրամփին

Կորչի ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի Թրամփը»

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

««Կորչի ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի Թրամփը», Ջոն Բոլթոնը և Պոմպեոն: Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, որոնք ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ չունենք ամերիկացի ժողովրդի դեմ»,- գրել է Խամենեին:

Նա նաև նշել է, որ «ԱՄՆ-ի ռեժիմը չարի, քաոսի, բռնության ու պատերազմի արտացոլումն է»: