Ղազախստանի նախագահը կոչ է արել պատրաստ լինել պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Մանրամասներ

1

Ղազախստանը, ելնելով աշխարհում աշխարհաքաղաքական անկայուն վիճակից, պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պետական պարգևների, բարձրագույն զինվորական և հատուկ կոչումների, ինչպես նաև դասային կոչումների հանձնման արարողության ժամանակ նշել է նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Ինչպես նշում է mk.ru-ն, Ղազախստանի ղեկավարը մանրամասնել է, որ աշխարհաքաղաքական անկայունության, նոր մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում հանրապետությունը պետք է պատրաստ լինի պաշտպանելու սեփական ազգային շահերը, ինքնիշխանությունը և երկրի տարածքային ամբողջականությունը։

Այդ առումով պաշտպանական ներուժի ուժեղացումը միշտ կլինի Ղազախստանի ամենակարևոր ներուժը, ընդգծել է Տոկաևը։